Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ տատիկը փորձել է պատռել «Ոտքի՛, Հայաստան»-ի պաստառը

Հուլիս 31,2015 17:45

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում միջադեպ է  գրանցվել՝ ՀՀԿ տատիկի մասնակցությամբ:

Նա հրապարակ էր գնացել բողոքի ակցիա իրականացնող «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամներին նախատելու ու փորձել է  պոկել ցուցարարների փակցրած «Սերժ Սարգսյան սուտասան» պաստառը: ՀՀԿ տատիկի գործողությունները կանխել են ոստիկանները:

Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը Aravot.am-ին պատմեց, որ ոստիկանները տատիկին թույլ չեն տվել դիպչել պաստառին ու նրան հեռացրել են տարածքից. «Ոստիկանները թույլ չտվեցին, որ պատռի, մենք նորից փակցրել ենք»:

Նա ասաց, որ իրենց հետագա գործողությունների մասին առաջիկա ժամերին հայտարարություն կանեն, իսկ այսօր իրենց միացող ու աջակցություն հայտնող քաղաքացիների թիվն ավելացել է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031