Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Իրանի առաջին փոխնախագահը պաշտոնական այցով կլինի Հայաստանում

Օգոստոս 01,2015 16:02
hay-iranakan

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ նախագծերին և ծրագրերին: Այդ համատեքստում, կարևորվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը` երկկողմ կապերի հետագա սերտացման գործում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները: Հեռախոսազրույցում ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին վերահաստատել է, որ այս տարվա ընթացքում պաշտոնական այցով կայցելի Հայաստան:

Վարչապետ Աբրահամյանը և ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող այլ հարցերի:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31