Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մասնակցում է առաջին միջազգային բանակային խաղերին. TASS

Օգոստոս 01,2015 16:31

«Միջազգային բանակային խաղերը, որոնք այսօր սկսվել են Ռուսաստանում, նպաստում են տարբեր երկրների զինված ուժերի միջեւ վստահության ամրապնդմանը»,- ըստ «TASS»-ի, խաղերի բացման արարողության ընթացքում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Միջազգային բանակային խաղերը մեծ ռազմամարզական միջոցառմամբ բացվել են Ալաբինո զորավարժարանում: Սպորտսմեններ, դերասաններ, Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողներ հանդիսատեսներին ցուցադրել են տեսարաններ տարբեր ժամանակաշրջաններից՝ սկսած Հին Հունաստանից եւ Հին Ռուսաստանից, վերջացրած Ռուսաստանի զինված ուժերի ժամանակակից պատմությամբ: Նաեւ ցուցադրվել է «Տանկային բիաթլոնի» պարտադիր տարր դարձած «տանկային բալետը»:

Միջազգային բանակային խաղերին մասնակցում են 17 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաեւ Հայաստանից: «Երկու շաբաթվա ընթացքում մենք դիտելու ենք տանկիստների, օդաչուների, ցամաքային ուժերի, հետախույզների, նավաստիների, հրաձիգների եւ այլ մասնագիտությունների զինծառայողների լարված պայքարը»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31