Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր ոլորտներում ունենք  աճ». վստահեցնում է ՀՀ վարչապետը

Օգոստոս 01,2015 19:19

Գյումրի այցելած վարչապետից լրագրողները հետաքրքրվեցին հարկահավաքության ցուցանիշի նվազման, հակակոռուպցիոն  հանձնաժողովի նիստի մասին: Վարչապետի պատասխաններն առավել քան լավատեսական էին: Նա ասաց, որ իրենց նպատակը  հարկեր հավաքելը չէ, եթե չկան դրանք: «Մեր նպատակն է ստվերը վեր հանել ու ովքեր չեն վճարում, բոլորին պարտադրել վճարելու: Հունվար-հունիս ամսին տնտեսական աճը 4,5 տոկոս է, բոլոր ոլորտներում ունենք աճ. միայն ապրանքաշրջանառության մեջ կա անկում, որը կապված է ուղղակի Ռուսաստանի Դաշնության հետ: Դա մեզ համար շատ կարեւոր ցուցանիշ է, եւ եթե նայում ենք միջազգային կառույցները բոլոր բացասական գնահատական էին տալիս, հակառակ իրենց կարծիքի՝ մենք իրենց հորդորեցինք չշտապել: Հիշո՞ւմ եք՝ ես մի քանի անգամ ասել եմ, որ երկրորդ կիսամյակում ավելի ակտիվ է լինելու մեր տնտեսությունը, եւ ես համոզված եմ, որ մենք մեր թիմով, կառավարությունով, նախագահի գլխավորությամբ տնտեսական աճը ապահովենք մինչեւ տարվա վերջ, քանի որ բյուջեում 2015 թվականին տրված է 4,1 տոկոս տնտեսական աճ», -ասաց վարչապետը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե պաշտոնական փաստաթղթերով 1 տոկոս է լինելու տնտեսական աճը, Հովիկ Աբրահամյանը նեղվեց. «Դուք ասում եք, մենք գործ ենք անում»:

Հակակոռուպցիոն հանձնաժողովի անձնակազմի, առաջին նիստին հասարակական կազմակերպությունների ներգրավված չլինելու հետ կապված էլ, վարչապետը վստահեցրեց, որ  հ/կ-ները, ինչպես նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունից եկել ու մասնակցել են: «Շատ արդյունավետ նիստ է տեղի ունեցել, եւ մենք առաջիկայում ամեն ինչ անելու են, որ  այն մտահոգությունները, թե այս խորհրդի կազմով չի կարելի պայքարել կոռուպցիայի դեմ, մենք պայքարելու ենք: Եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրոք հանրության մոտ, քաղաքացիական հասարակության մոտ վերականգնի վստահությունը», -հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    ճիշտ է վառչապետը բոլոր վոլորտներում իր կլանը ունի աննախադեպ աճ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31