Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատագրումը» միացավ «Ոտքի, Հայաստանին»

Օգոստոս 01,2015 21:16

hrգհ
Ինչպես արդեն հայտնել էինք, «Ազատագրում» շարժումը Ազատության հրապարակում հանրահավաք էր հայտարարել: Նախաձեռնության անդամ Արթուր Մովսիսյանը նշեց, որ այսօր Հանրապետության հրապարակում «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիա է կատարում. «Հիմա, իմ առաջարկն է, եթե այսօրվանից սկսում ենք պայքարել, հիմա եթե պատրաստ ենք փողոց դուրս գալու, հենց այսքան մարդս ենք, հենց հիմա մենք երթով կարող ենք գնալ միանալ հրապարակին, մեր բողոքը հայտնենք, մեր աջակցությունը հայտնենք»:

Առաջարկն առաջացավ ներկաների հավանությանը: Հանրապետության հրապարակում հավաքվածները ՀՀ դրոշներով, «Մեր ռեսուրսը մեր ժողովուրդն է», «Զավթիչը նախագահ չի», «Ձեզ սնողները մեզ պատասխան են տալու» պաստառներով Հյուսիսային պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ:hr գհ հրա

«Ազատագրում» նախաձեռնության անդամները ճանապարհին քաղաքացիներին կոչ էին անում իրենց միանալ եւ վանկարկում էին «Միացում», «Սերժիկ, հեռացիր»:

Հանրապետության հրապարակում նրանք միացան «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությանը: Արթուր Մովսիսյանն ասաց, որ նախաձեռնությունը հրապարակում կորոշի իր հետագա անելիքները:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31