Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է «Ոտքի, Հայաստանի» պահանջներն ավելանան

Օգոստոս 01,2015 21:34

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականի պահանջը հիմնավորվում է նրանով, որ մինչեւ այսօր ՀԾԿՀ որոշումներ կայացնելիս հաշվի է առել պահանջող կողմի շահը, այսինքն՝ ժողովրդի շահը միշտ ստորադասվել է»,- Aravot.am-ի եւ News.am-ի հետ զրույցում ասաց «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Գագիկ Եղիազարյանը:

Նա նշեց, որ հնարավոր է նախաձեռնության պահանջներն ավելանան, եւ լինի ՀԷՑ-ում չարաշահումների մասով քրեական գործ հարուցելու հստակ պահանջ՝ ուղղված դատախազությանը: «ՀԾԿՀ-ն ստեղծված չէ նրա համար, որ բավարարի այն մարդկանց շահերը, որոնք կառավարում են էլեկտրաէներգիայի հիմնարկությունները, այսինքն՝ ՀԷՑ-ը մյուսը, մյուսը, այլ ստեղծված է, որ բալանս ապահովի, որ ժողովրդի շահը նույնպես առնվի»:ոտքի

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե էլեկտրաէներգիայի թանկացումը կսուբսիդավորվի «Որոտան» կասկադի վաճառքից ստացված գումարից՝ Գագիկ Եղիազարյանն ասաց, որ նման դեպքերում օտարերկրյա կազմակերպությունը ինչպես հարկն է պետք է սնանկ ճանաչվի. «Այդ միջոցներն ուղղվեն ՀԷՑ-ն ազգայնացնելուն, ոչ թե էդ այդ կազմակերպության պարտքերը փակելուն: Կազմակերպությունը իր վատ աշխատանքի արդյունքում է, որ սնանկացել է, ոչ թե նրա համար, որ էլեկտրաէներգիայի գինը ցածր է»:

Aravot.am-ի հարցին, թե ինչպես են գնահատում «Ազատագրում» նախաձեռնության միացումը «Ոտքի, Հայաստանին», նա պատասխանեց, որ հակված է այն մտքին, թե բոլորը պետք է իրենց ջանքերը ներդնեն, որ բոլոր շարժումները միանան, որպեսզի հասնեն մեկ ընդհանուր նպատակին. «Կարծում եմ, հայ ժողովրդի մեկ ընդհանուր նպատակն է ունենալ արժանապատիվ կյանք, հզոր հայրենիք եւ օրինապահ իշխանություններ եւ օրինապահ երկիր: Իսկ եթե բոլոր շարժումները միանան եւ ժողովուրդը դա տեսնի, ժողովրդի մեջ այդ ամենի հանդեպ վստահությունը էլ ավելի կմեծանա եւ կհասնենք վերջնական արդյունքի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31