Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը Ջավախքում է

Օգոստոս 01,2015 23:10

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում այսօր գրել է.

«Ջավախքում հանդիպում ունեցա Ախալքալաքի շրջանի երիտասարդական կենտրոնում։ Ներկա էին մանկավարժներ, ուսանողներ, մտավորականներ։ Խոսեցինք Ջավախքի կրթական և այլ խնդիրների մասին։ Որոշ հարցերին լուծումներ կտրվեն Հայաստանում։ Որոշ հարցեր էլ կբանակցվեն իմ վրաց գործընկերների հետ։
Հետագայում ևս աջակցելու եմ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի գործունեությանը:

Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում գործած առաջին գորգի կտրման արարողությանը մասնակցեցի և նվեր ստացա ջավախահայ աղջիկների ձեռքերով գործած ԱՆՄՈՌՈՒԿ գորգը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31