Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ապտակել փոխգնդապետ փրկարարին

Օգոստոս 02,2015 13:18

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղում օգոստոսի 1-ին հրդեհ է եղել: Լուսաձորի բնակիչներն ասացին, որ հրդեհը հանգցնելու համար Իջեւան քաղաքից ժամանել է հրշեջների խումբ : Վեճ է բռնկվել, որի ընթացքում Լուսաձորի ավագանու անդամներից մեկը ապտակել է Իջեւանի հրշեջ խմբի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Մելիքսեթյանին:

Ըստ Լուսաձորից ստացված տեղեկությունների՝ վերջինս հավաքված բազմաթիվ լուսաձորցիների ներկայությամբ ասել է, որ այդ հարվածից վնասվել է իր ականջի թաղանթը: Լուսաձորի գյուղապետ Սուրեն Քոչարյանին հարցրինք  ապտակի մասին:

Նա ասաց, որ ոմանք ասում են, որ հարված եղել է, ոմանք՝ ժխտում: Դեպքի վերաբերյալ զանգահարեցինք Տավուշի մարզի փրկարար վարչության պետ Վաղինակ Հովսեփյանին: Վերջինս ասաց, որ չի կարող պատասխանել մեր հարցերին:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ինտերնետային կայքում տեղեկատվություն չկա Լուսաձոր գյուղում հրդեհի եւ փոխգնդապետ փրկարարին հարվածելու համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լուսինե says:

    Էհ, տենց էլ չիմացանք ինչու՞ հարցի պատասխանը: Տեսնես մեր լրագրողներին ո՞վ է սովորեցնում վերնագիր դնել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31