Լրահոս
Օրվա լրահոսը

30-35  տարեկան կինը անցել էր Կիեւյան կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում էր ցած նետվել (Տեսանյութ)

Օգոստոս 03,2015 16:21

Mes.am-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 3-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:

Ըստ նախնական տվյալների` 30-35 տարեկան մի կին անցել է կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում է ցած նետվել: Նրա հետ բանակցություններ է վարում ՃԿԱԿ հոգեբանը:

Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և հոգեբանի հետ բանակցությունների արդյունքում ինքնասպանության փորձը կանխվել է:

Դեպքի մասին News-ի տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31