Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Վրաստանում ռուսաստանցի հայերի մեքենայից պոկել են Գեորգիեւյան ժապավենը

Օգոստոս 03,2015 18:35

Վարդավառը Հայաստանում, ծննդավայրում անցկացնելու համար Տավուշի մարզ ժամանած ռուսաստանաբնակ հայերը, ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն, հայտնեցին, որ Վրաստանի տարածքում պետավտոտեսուչները իրենց ավտոմեքենայի ապակուց պոկել-հանել են Գեորգիեւյան ժապավենը:

Նշենք,որ Գեորգիեւյան ժապավենը, որին ամրացված է Սուրբ Գեորգիի շքանշանը, հիմնվել է 1776թ., Եկատերինա Երկրորդ թագուհու հրամանով: Այն տրվել է մարտական սխրանքներով աչքի ընկած ռուս սպաներին: Այդ ժապավենը իր վերածնունդն ապրել է 1942թ. երբ խորհրդային կառավարությունը «Գվարդիական ժապավենը» հանձնում էր գվարդիականի կոչում ունեցող զորամասերին եւ նավերին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հեսա Անդրանիկ Միհրանյանը մի բան կասի…………………..

  2. Mard says:

    Գոհ եղեք, որ էտ գյորգևսկի լենտը հետույքներդ չեն մտցրել այ ռսահպատակներ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31