Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք բարձրաստիճան անձինք գլուխ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ

Օգոստոս 03,2015 19:43

Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Թուրքիայից Հայաստան ժամանած պատվավոր հյուրերը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի և գործկոմի անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշակոթող և Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան-ինստիտուտ:

Պատվիրակության կազմում են Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, Վանի համաքաղաքապետ Հաթիջե Չոբանը, Բիթլիսի քաղաքապետ Հուսեյին Օլանը, Մուտքի քաղաքապետ Օզքան Բիրլիկը, Նորշենի քաղաքապետ Էմին Օզքանը, Դիարբեքիրի Սուրի քաղաքապետ Ֆաթմա Շըք Բարութը և այլ բարձրաստիճան անձինք:

Հայոց ցեղասպանության թանգարան​-ինստիտուտի նորաբաց ցուցասրահում նրանց են ներկայացրել բացառիկ ցուցանմուշներ, լուսանկարներ ու տարեգրություններ: Այնուհետև, պատվիրակները ծաղիկներ են դրել և գլուխ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Այցի ավարտին պատվավոր հյուրերը շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին և թանգարանի անձնակազմին` միջոցառումը կազմակերպելու գործում ներդրած ջանքերի համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31