Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի ոսկին ու արծաթը Հայաստանի գրանցում ստացան

Օգոստոս 03,2015 20:15

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ մինչեւ 17 տարեկանների առաջնությունը:

Այսօր 15 տարեկանների պայքարում 56 կգ քաշային կարգում Հայաստանից մրցասպարեզ մտան Արմեն Գրիգորյանն ու Ռաֆիկ Հարությունյանը ու երկուսն էլ փայլեցին: Արմենը պոկում եւ հրում վարժություններում, համապատասխանաբար,  բարձրացրեց 94 եւ 117 կգ եւ երկամարտի 211 արդյունքով նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Մարզական կամք ցուցադրեց Ռաֆիկը, որը պոկում վարժությունից հետո 87 կգ-ով երրորդն էր եւ զիջում էր վրացի մրցակցին: Սակայն հրումում նա գերազանց հանդես եկավ: Ռաֆիկը բարձրացրեց այնքան, որքան իր թիմակից Արմենը՝ 117 կգ, եւ երկամարտի 204 կիլոգրամով շրջանցեց հարեւան երկրի ծանրորդին ու բարձրացավ պատվո պատվանդանի փոխչեմպիոնի աստիճանին:

Երեկ նույն տարիքային խմբում մեր պատանեկան հավաքականի անդամ Բաբկեն Բագրատյանը 50 կգ քաշային կարգում 173 կգ-ով բավարարվել էր 6-րդ տեղով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31