Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ խնդիր են ունեցել, որ օգտագործել են Տիգրան Առաքելյանին». Պետրոս Մակեյան

Օգոստոս 03,2015 22:02

«Տիգրան Առաքելյանն ինչ հնարավորություն ունի, որ ՀՀԿ-ական պատգամավորների որջերը թափանցի ու ինտիմ բաներ ձեռք բերի, հրապարակի»,- ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանի կալանավորման լուրից զարմացել է ՀԱԿ նախկին անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

«Ինչպե՞ս է հնարավոր՝ Տիգրան Առաքելյանը կամ նրա նմանները ձեռք բերեն նման տեղեկատվություն… հնարավոր է, որ շինծու մեղադրանք է, գուցե իշխանությունն ինչ-որ բան ունի այդ պատգամավորների դեմ, Տիգրան Առաքելյանին էլ օգտագործում են: Այս իշխանություններին, իրավապահ համակարգին չեմ հավատում, որովհետեւ հարյուրավոր մարդկանց վրա գործեր թխեցին, տարան, փակեցին: Հիմա ինչ իմանամ ՏԻգրան Առաքելյանի հետ ինչ խնդիր են ունեցել կամ այդ պատգամավորների հետ  ինչ խնդիր են ունեցել, որ օգտագործել են Տիգրան Առաքելյանին: Չեմ բացառում, որ պատգամավորների մասին այդ նյութերը իրենք են մատուցել Տիգրան Առաքելյանին, որ հետո այդ հրապարակային գործընթացը՝ թատրոնը տանեն»,- կարծիք հայտնեց Պետրոս Մակեյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը նախօրեին ձերբակալվեց ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար:  Ավելի ուշ նա կալանավորվեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Պարոն Մակեյան, որեւէ մեկին վիրավորելու ցանկություն չունեմ, բայց նախադեպեր կան: Օրինակ Արտաշես Գեղամյանը: ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին ինչ ասես, որ չասեց` անգամ նարկոբարոն ու հիմա ՀՀԿ ցուցակով պատգամավոր է: Հիմա էլ Տիգրան Առաքելյանն է ՀՀԿ անմաքուր վարքը բացահայտում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31