Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարը. Anadolu

Օգոստոս 04,2015 11:45

Անհասկանալի պատճառներով պայթյուն է տեղի ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի թուրքական Սարիղամիշ գավառով անցնող հատվածում: Այս տեղեկությունը թուրքական «Anadolu» գործակալությանը հայտնել է Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը:

Նա նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան: «Անվտանգության նկատառումներից ելնելով գազի մատակարարումը դադարեցվել է Յագբասան գյուղում: Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում»:

«Anadolu»-ն նաեւ հիշեցրել է, որ անցած շաբաթ պայթեցվել էր  Քիրքուք-Յումուրթալըք նավթատար խողովակաշարը, որով իրաքյան նավթը հոսում է Թուրքիա, ինչպես նաև Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգում Մասիսի ստորոտով Իրանից Թուրքիա գազ փոխադրող խողովակաշարը:

Երկու պայթյունների պատասխանատու էին հայտարարվել երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31