Լրահոս
Օրվա լրահոսը

Փողի հոսքերը շարունակում են նվազել. «Ժողովուրդ»

Օգոստոս 04,2015 12:12

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է այս տարվա առաջին կեսին ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկող գումարների թիվը, եւ ըստ այդմ, պարզ է դառնում, որ տրանսֆերտների ծավալների՝ անցած տարվա ցուցանիշն այդպես էլ չի վերականգնվում։

 

Այս տարվա հունիսին Հայաստան եկած տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ մեր երկիր փոխանցված եւ մեր երկրից արտերկիր փոխանցված գումարների դրական տարբերությունը կազմել է 96 մլն 969 հազար դոլար։ Անցած տարի այդ ցուցանիշը կազմել էր 123 միլիոն 365 հազար դոլար, այսինքն՝ այս տարվա հունիսին, անցած տարվա նույն ամսի համեմատ, տրանսֆերտների անկումը կազմել է  21,4 տոկոս։ Ինչպես հայտնի է՝ դեպի Հայաստան եկող տրանսֆերտների հիմնական մասը՝ մոտ 90 տոկոսը, գալիս է Ռուսաստանի Դաշնությունից։ Ասենք՝ անցած տարի ՌԴ-ից Հայաստան է  փոխանցվել 141 մլն 881 հազար դոլար, իսկ հակառակ ուղղությամբ փոխանցումները կազմել են 19 մլն 630 հազար դոլար, ինչպես արդեն վերը նշել ենք՝անցած տարվա հունիսին Ռուսաստանից եկած տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 123 մլն 365 հազար դոլար։

Նշենք, որ այս տարի Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 108 մլն 974 հազար դոլար, իսկ մեր երկրից դեպի մեր հյուսիսային դաշնակից պետություն փոխանցվել է 23 մլն 199 հազար դոլար։ Ստացվում է, որ Հայաստանի՝ Ռուսաստանում հարազատ ունեցող բնակիչները սկսել են նախկինի համեմատ ավելի շատ գումար փոխանցել իրենց բարեկամներին։ Այլ կերպ ասած՝ սովորաբար հայաստանցիներն են Ռուսաստանում գտնվող հարազատների ուղարկած գումարների հաշվին ապրում, բայց վերջին շրջանում հակառակ տարբերակը սկսել է լայն տարածում ստանալ։ Մենք «պահում ենք» ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներին։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31