Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջական խնդիրների քողի տակ փորձ է արվում ազատ արձակե՞լ Սուրիկ Խաչատրյանի որդուն

Օգոստոս 04,2015 22:30

Գորիսի «Սդղի Գյոլ» կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Զաքարյան եղբայրների փաստաբան Լեւոն Սահակյանը մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի առողջական խնդիրների մասին տեղեկացել է մամուլից:

Aravot.am-ի հարցին, թե իսկապես առողջական խնդիրներ ունի՞, թե

առողջական խնդիրների քողի տակ փորձում են նրա ազատ արձակել, Զաքարյանների փաստաբան Լեւոն Սահակյանը պատասխանեց. «Տիգրան Խաչատրյանի առողջական խնդիրների մասին մենք էլ ենք տեղեկացել բացառապես մամուլից: Այդ իսկ պատճառով, տեղեկություններ չունենք, թե իրականում Տիգրան Խաչատրյանը ունի՞ այդպիսի խնդիրներ, թե՝ ոչ և եթե ունի, դրանք ինչ աստիճանի են:

Միգուցե, իրականում առողջական խնդիրների քողի տակ փորձ է արվում իրականացնել նրա ազատ արձակումը, սակայն, կարծում ենք, որ այդ միտումը նախորդների պես կրկին դատապարտված է անհաջողությամբ:

Իսկ եթե, իրականում, Տիգրան Խաչատրյանն ունի այդպիսի խնդիրներ, ապա տուժող կողմը, որևէ առարկություն չունի, որպեսզի, պահպանվելով ընտրված խափանման միջոցը, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ կալանավորվածին տրամադրվի համապատասխան բուժօգնություն:

Զաքարյան եղբայրների հետ զրուցելուց և վերջիններիս կարծիքը լսելուց հետո, մենք որևէ իրավական միջամտություն չենք կատարում նշված խնդրով, նույնիսկ որևէ հարցում որևէ մարմնին չենք կատարել:

Ի վերջո, «AM» իրավաբանական ընկերության նպատակը, ոչ թե Տիգրան Խաչատրյանին անձնական վատություն անելն է, այլ՝ Զաքարյան եղբայրների շահերի պաշտպանությամբ, արդարադատության հասնելը»:

Պարոն Սահակյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ հետախուզման մեջ գտնվող Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն, «Սդղի Գյոլի» գործով մեղադրյալ Մայիս Խաչատրյանին հայտնաբերե՞լ են, ի պատասխան նա ասաց, որ իրենց տեղեկություններով՝ դեռևս Մայիս Խաչատրյանը չի հայտնաբերվել:

Լուսանկարը` Լեւոն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31