Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ-ում հյուրընկալվել են երիտասարդ սփյուռքահայերը

Օգոստոս 06,2015 20:00

Օգոստոսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում էին հյուրընկալվել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչները` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ:

7Y1F0317

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման առանցքը, բնականաբար, եղել են ազգային բանակն ու զինված ուժերի ձեռքբերումները:

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով դիմելով սփյուռքահայ երիտասարդներին, նշեց, որ նրանք գիտակցաբար ստանձնել են 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի հայ ազգային ազատագրական պայքարի ընթացքում ծանրագույն կորուստներ կրած, բայց գլուխը չխոնարհած  ու իր քաղաքական հավատամքին երբեք չդավաճանած Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հարուստ ավանդույթները շարունակելու և զարգացնելու գործը:

Իր խոսքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց այն հանգամանքը, որ սփյուռքահայ երիտասարդների հաճախակի այցելությունները հայրենիք պատեհ առիթ են ծանոթանալու ոչ միայն Հայաստան աշխարհի պատմամշակութային վայրերին, այլև լինելու ազգային բանակի զորամասերում, ծանոթանալու հայկական զինուժի մարտունակությանը, հայոց հաղթանակած բանակի անցյալին ու ներկային:

Ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ Հայաստան այցելող երիտասարդները միշտ ցանկալի հյուր են ՀՀ պաշտպանության նախարարությունում, և ուրախալի է այն հանգամանքը, որ բազմաթիվ հայ երիտասարդներ, ապրելով տարբեր երկրներում,  այնուամենայնիվ, իրենց գաղափարական ուղղվածությունն ու հիմնական ճանապարհներն ուղղում են դեպի մայր հայրենիք:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հակիրճ խոսեց բանակաշինության փուլերի, Հայաստանի դեմ ծառացած արտաքին մարտահրավերները և սպառնալիքները միասնաբար չեզոքացնելու հիմնական բանաձևերի, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների, զինված ուժերի առօրյա գործունեության մասին: Նախարարն ընդգծեց նաև այն իրողությունը, որ հայկական բանակն օրեցօր կատարելագործվող և հետևողականորեն զարգացող կառույց է, որի դիրքերն անընդհատ ամրապնդվում են, իսկ ձեռքբերումները՝ բազմապատկվում: Սեյրան Օհանյանը պատասխանեց նաև սփյուռքահայ երիտասարդների` հայրենիքի պաշտպանունակությանը և հայոց բանակին վերաբերող հարցերին։

Հանդիպման ավարտին ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով ՀՀ պաշտպանության նախարարին, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ներկայացուցիչները վստահություն հայտնեցին, որ Սփյուռքը և մասնավորապես  երիտասարդ հնչակյանները մշտապես Հայոց բանակի կողքին են:

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31