Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղ թե ուշ սատանայի կողմից պետք է պատժվես». Վարդապետը՝ հայտնի էքստրասենսի սպանության մասին

Օգոստոս 08,2015 19:29

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ATV հեռուստաընկերության «6-րդ զգայարանը» այլասերող հաղորդում է համարում:

«Կասկած չկա, որ այսօր որոշ ալիքներ աշխատում են այլասերել մեր քաղաքացիներին եւ դրանցիցի մեկն էլ այդ դատարկ հաղորդումն է, որի իբրեւ թե էքստրասենսները ամեն ինչ տեսնում են: Իսկ ինչու այդ էքստրասենսները չեն տեսնում՝ ինչ պետք է լինի Հայաստանի ապագան եւ ասեն, ինչու չեն կարողանում ինչ-որ կերպ ազդել, որ կյանքը Հայաստանում ավելի բարելավվի: Կարծում եմ, որ նրանց արածը շառլատանություն է, դրանց կարեւորություն չեմ տալիս, դրանք ինձ համար դատարկ խաղեր են՝ մարդկանց միտքը ոչ ճիշտ ուղղությամբ տանելու համար»,- ասաց Կոմիտաս վարդապետը:

Անդրադառնալով «6 –րդ զգայարան» հաղորդման մասնակից, հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությանը, վարդապետը նկատեց, թե ամեն ինչ տեսնող այդ կինն այդպես էլ չկարողացավ կանխատեսել իր մահը. «Վրաստանում էլ մի նշանավոր ասողիկ կին կար՝ Ջունա Դավիթաշվիլինի, որը ամեն ինչ իբրեւ թե տեսնում էր, բուժում,  բայց չկարողացավ տեսնել ու կանխել իր քսանվեց տարեկան տղայի ավտովթարից մահվան դեպքը»:

Կոմիտաս վարդապետը Անի Մաջնունյանի սպանությունը համարում է սատանայի կողմից պատիժ. «Մարդը, եթե չի համագործակցում Աստծո հետ, համագործակցում է սատանայի հետ: Եթե համագործակցում ես սատանայի հետ, ուրեմն վաղ թե ուշ սատանայի կողմից պետք է պատժվես»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բարլզ Չուկովսկի says:

    Վարդապետը, ըստ էության արդարացնում է ինչ որ մեկի սպանությունը, դա անում է եկեղեցու սպասավորը, հենվելով եկեղեցու դոգմաների վրա: Նրա խոսքերը եթե քննության առնվեն իրավապահ մարմինների կողմից, վարդապետի նկատմամբ կարող է գործ հարուցվել ատելություն, բռնություն սերմանելու կապակցությամբ: Անկեղծ ասած իրավագետ չեմ, բայց տրամաբանությունս վկայում է, որ վարդապետի խոսքերը նման ուղղվածություն ունեն:
    Ինձ հետաքրքիր է, ինչպես կմեկնաբանեն իրավագետները վարդապետի նման խոսքերը?
    Հարցնում եմ որպես անհատ ով ոչ թե պաշտպանում է էկստրասենսին, այլ ուղակի որպես անհատ մարդու ազատ մտածելու, արտահայտվելու և ամենակարևորը ապրելու իրավունքն է պաշտպանում: Ի՞նչ է նշանակում «Մարդը, եթե չի համագործակցում Աստծո հետ, համագործակցում է սատանայի հետ: Եթե համագործակցում ես սատանայի հետ, ուրեմն վաղ թե ուշ սատանայի կողմից պետք է պատժվես»:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31