Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Սահմանագոտում  Եհովայի վկաների  քարոզարշավ-2015-ը  շարունակվում  է

Օգոստոս 08,2015 19:34

Ադրբեջանին սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները հայտնեցին,որ օգոստոսի  8-ին իրենց գյուղում շրջել, կրոնական   գրականություն են բաժանել  Եհովայի վկա 2 երիտասարդ աղջիկ: Նրանք ոսկեպարցիներին են բաժանել  3 ամսագրեր՝ «Դիտարան», «Արթնացեք» եւ «Աստծո խոսք» վերնագրերով: Աղջիկներից մեկը՝ Վիկա անունով, ազգությամբ ռուս է, սակայն հայերեն շատ լավ է  խոսում: Նա ասել է, որ  ինքը  Ռուսաստանից Հայաստան է  եկել  քարոզչություն անելու նպատակով: Նրա պայուսակի վրա եղել է  գրառում՝ «Քարոզարշավ Հայաստան-2015»:

Հավելենք, որ Եհովայի վկաների ուսմունքը  մերժում է  զենքը վերցնելը:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Եվրամիության անդամ մի շարք երկրներում` Ֆրանսիա, Դանիա եւ այլն, սրանք արգելված են: Ռուսաստանում նույնպես: Մարդուս մտքին տեղ լինի: Արգելելը րոպեների հարց է:

  2. Գարեգին says:

    Երեք օր առաջ երկուսին էլ ես եմ հանդիպել Սիսիանի Դարբաս գյուղում: Մեկը ռուս երիտասարդ կին էր, անունը Մարիա կամ Մարինա. իր ասելով` մեկ շաբաթ առաջ էր Հայաստան եկել Ռուսաստանից, բայց հայերեն նորմալ խոսում էր: Մյուսը ամերիկահայ երիտասարդ էր, անունը` Էրիկ: Սա էլ երկու շաբաթ առաջ էր Հայաստան եկել, առանց սփյուռքահայի առոգանության խոսում էր արևելահայերեն: Չէին թաքցնում, որ «Եհովայի վկա» են: Իրենց սովորական քարոզչությունը կատարելում էին` հիմնվելով երեք հիմնական կետերի վրա. իշխանությունները կործանման են տանում ժողովրդին, ՀԱԵ-ն թաղված է քաղաքականության ու բիզնեսի մեջ և զինվորական ծառայությունը մարդասպանություն է: Սրանից էլ բխեցնում էին, որ փրկությունն իրենց կազմակերպության մեջ է: Մոտ մեկժամյա բանավեճից հետո, երբ բավականին նեղն էին ընկել և այլևս չէին կարողանում իրենց ասածն առաջ տանել, թողեցին հեռացան, բայց ոչ թե վերադարձի ճանապարհով, այլ շարունակեցին գնալ դեպի հաջորդ գյուղերը (Գետաթաղ, Լոր և Շենաթաղ գյուղերի ուղղությամբ):

  3. Հայք says:

    Սրանց պետք է բոլորին վտարել Հայաստանից, բացի որ մեր երկիրն են քայքայում, նաեւ ընտանիքներ են քայքայում իրեն սին քարոզներով:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31