Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է` «հոմոֆոբ» ենք

Օգոստոս 11,2015 10:00

Վերջերս LGBT համայնքի (ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների) կայքից իմացա, որ այդ համայնքի ներկայացուցիչներն «Առավոտին», ինչպես նաեւ մի շարք այլ լրատվամիջոցների համարում են «հոմոֆոբ», այսինքն՝ սեռական կողմնորոշման հիման վրա անհանդուրժողականության ջատագովներ: Միասեռականները նման եզրակացության են եկել հետեւյալ փաստերի հիման վրա. սահմանադրական փոփոխությունների նախագծի նախնական տարբերակում գրված է  «ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն»: Պարզ է, չէ՞, ամուսնանում են կինը եւ տղամարդը, այլ կերպ ասած՝ տարբեր սեռի ներկայացուցիչները: ԵԽ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ նշել է, որ այդ հոդվածը չպետք է մեկնաբանվի իբրև «նույնասեռ միությունների իրավական ճանաչման արգելք»:

Ընդհանրապես այդ հանձնաժողովը փորձագիտական, խորհրդատվական մարմին է, որի խորհուրդները ոչ Հայաստանի, ոչ էլ որեւէ այլ երկրի դեպքում պարտադիր չեն: Ինձ, օրինակ, թվում է, որ «վենետիկցիների» առաջարկը՝ ԱԺ «կայուն մեծամասնության» գաղափարը Սահմանադրությունից Ընտրական օրենսգիրք տեղափոխելու մասին, միանգամայն բանական է, իսկ ակնարկները, թե մենք պետք իրավականորեն ճանաչենք նույնասեռ միությունները՝ բանականությունից դուրս են: Ամուսնությունը կնոջ եւ տղամարդու միությունն է, մնացած միությունները (որոնք, իհարկե, «միացողների» անձնական գործն են) չեն կարող ամուսնություն կոչվել: Բայց դա իմ  անձնական կարծիքն է, որը նույնպիսի արժեք ունի, որքան Վենետիկի հանձնաժողովինը կամ միասեռականների կայքինը:

«Առավոտը» հրապարակել է իրավապաշտան Արթուր Սաքունցի կարծիքը, որը համաձայն է «վենետիկցիների» հետ, եւ հայր Կոմիտասի ու Գուրգեն Եղիազարյանի կարծիքները, որոնք այդ հանձնաժողովի հետ համաձայն չեն: Արդյոք դա բավարա՞ր պատճառ է «հոմոֆոբիայի» մեջ մեղադրելու համար: Կարծում եմ՝ ոչ:

Ես իմ տեսակետը ոչ մեկի վզին չեմ փաթաթում: Թե՛ «Առավոտի» խմբագրությունում, եւ թե՛ մեր ընթերցողների մեջ կարող են մարդիկ լինել, որոնք համաձայն են Վենետիկի հանձնաժողովի, Արթուր Սաքունցի, հայր Կոմիտասի կամ Գուրգեն Եղիազարյանի հետ: Դա նորմալ է՝ արտառոց կլիներ, եթե Վենետիկի հանձնաժողովի, որեւէ կայքի, մարդու, այդ թվում՝ իմ ասածը որեւէ մեկի համար լիներ անհերքելի ճշմարտություն, որի հետ չի կարելի վիճել:

Գիտակցելով, որ չափազանց հեռու եմ կատարյալ լինելուց եւ ունեմ բազմաթիվ սխալներ ու մեղքեր, ես ոչ մեկին չեմ մեղադրում եւ չեմ դատում: Սակայն ինչո՞ւ է միասեռականներին թվում, որ իրենց վարքն ու ապրելակերպն այնքան կատարյալ են, որ ոչ ոք ոչ միայն իրավունք չունի դրանք քննադատելու, այլեւ այդ քննադատական կարծիքները հրապարակելու: Այդ մոտեցումն ինձ այնքան էլ ժողովրդավարական չի թվում:

Իսկ գուցե ամեն ինչ շատ ավելի պա՞րզ է, եւ բիզնեսի տեսանկյունից ավելի ձեռնտու է Հայաստանում հնարավորինս շատ «հոմոֆոբներ» գտնել ու «հետապնդվող զոհի» կերպարանք ընդունել:

Արամ Աբրահամյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Տիգրան Ավետիսյան says:

    Չգիտեմ, Ձեր կարծիքով հոմոֆոբ լինելու համար մարդ պիտի ծեծի կամ սպանի՞: Այ օրինակ սա-
    իսկ ակնարկները, թե մենք պետք իրավականորեն ճանաչենք նույնասեռ միությունները՝ բանականությունից դուրս են:
    ԻՆչ վատ հոմոֆոբիա է՞:իսկական հոմոֆոբ-լայթս:
    Որևէ հիմնավորում չունեցող գնահատական:ԻՆչու՞: պատասխանը չկա կամ կրոնական ու կենցաղային հարթությունում է:
    Կամ ոչ ավանադական կողմնորոշում:-ԻՆչու ոչ ավանդական, եթե այն նոր ծագած երևույթ չէ:
    Ընդհանուր առմամբ ՛՛սեփական՛ կարծիք ունենալ ու տիրաժավորել այն պարագայում, երբ հնչում են ատելության գրեթե համատարած կոչեր ու դատողություններ, հեչ դժվար չի:100+1 /ձեր կարծիքը /առանձնապես բան չի փոխվի՛:
    Իհարկե Դու բազմիցս արտահայտվել եք Ձեր լիբերալ հայացքների մասին՝ գերալով այդ մասին,այդ թվում որ հոմոֆոբ չեք/չնայած դա պիտի գործերով երևա/:
    Ես ափսոսում եմ որ Դուք հիմա այս տեսակետն ունենք/ինչ խոսք Ձեր իրավունքն է/ ՀՀ-ում քննարկովղ գործընթացի կապակցությամբ:
    Հայր ստախոս Կոմիտասի ու մյուսների կարծիքները իրավունք ունեն գոյությւն ունենալ/եթե քրեաիրվական սահմանները չեն անցնում իրհարկե/, սակայն դրանց մատուցումը 100/1 հարաբերակցությամբ ստեղծում է կամ նպաստում է ստեղծել այդ մթնոլորոտը:
    Շնորհակալ եմ որ անդրադառնում եք այդ թեմային՝ գոնե այդ կերպ քննարկումներ դու ռ բացելով:

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Իսկապես:

      Այսօր հատկապես ռուսամետ ուժեր սեռական փոքրամասնությունների հարցը Հայաստանում դարձրել են ազգի ԻՍԿԱԿԱՆ խնդիրներից ուշադրությունը ՇԵՂԵԼՈՒ միջոց, ու այնպիսի անհիմն բաներ են պնդում այս վաղնջական ու բնական երևույթի մասին, որ կարծես երեկ ծնված լինեն: Այսպիսի զավեշտական պնդումներից մեկն այն է, որ իբր թե այս երևույթը «այլասեռված» Եվրոպայից եկած «հիվանդություն» է: Նրանք «մոռանում» են, որ ոչ մի հիվանդություն մարդուն ՆԵՐՔԻՆ երջանկության զգացում չի պարգևում: Նույնասեռականությունը նույնքան վաղնջական է, որքան մարդ արարածը: Եթե այն ԱՅՍՔԱՆ ժամանակ հանդուրժվել է մայր բնության և էվոլուցիայի կողմից, նշանակում է այն իմաստ/ֆունկցիա ունի մարդու տեսակի (պահպանման) և բնական բալանսի համար:

      Բնության մեջ նույնասեռականությունը հանդիպում է նաև ՀԱՐՅՈԻՐԱՎՈՐ այլ տեսակների մեջ: Դուք՝ մահկանացուներդ, ձեզ իմաստուն բնությունից վեր մի դասեք. ապրեք ձեր կարճ կյանքն ու անցեք, իսկ առավել կարևոր հարցերը թողեք իմաստուն մայր բնությանը: ԲՈԼՈՐ երկրներում, ԲՈԼՈՐ ժամանակներում մարդկանց մի քանի տոկոսը պատկանել է սեռական փոքրամասնությանը: Այս երևույթից դեռ ոչ մի ժողովուրդ ու պետություն չի կործանվել կամ փոքրացել: Բոլոր պետություններն ու կայսրությունները տապալվել են, որովհետև մարդիկ այլևս ՉԵՆ ՀԱՎԱՏԱՑԵԼ այդ երկրի/կայսրության ՔԱՂԱՔԱԿԱՆ համակարգին. կաշառակերություն, նեպոտիզմ, սոցիալական անարդարություն,պետական դավաճանություն, ծախվածություն և այլն:

  2. Նարեկ says:

    Չպարզվեց, այլ հաստատվեց՝ հոմոֆոբ եք։ Խմբագրականի վերջում էլ մոռացել եք, թե ինչի համար եք հավաքվել և ինչ պետք է քննարկեիք։ Հատու՞կ էր արված, թե՞ չէիք նկատել։ Քննադատելու իրավունքի սահմանափակման մասին ո՞վ էր ասել։ Նորությունների հոսքից դուրս եմ մնացել երևի։

  3. Տիգրան Ավետիսյան says:

    Հա իդեպ ոչ ավանդականի կամ բառերի/երևույթների/իմաստների փոփոխության մասին:
    Օրինակ ՛՛կայք՛՛ բառը, որով սկսել եք Ձեր հոդվածը/վերջինս նույնպես բազմիմաստ է/, նախապես ուներ այլ իմաստ, հիմա արդեն ինտերնետի դարաշրջանում ՝ լրիվ այլ:
    Նույնը՝ ԳՐԵԼ բառը, . հոդված գրում են գրիչով-կառարկեն ՏՊԵԼՈՒ հակառակորդները, հետևաբար պետք է գրել հոդված տպել նամակ տպել, քանի որ համակարգչով մենք տպում ենք/՛՛կոճակում ենք՛՛:
    Հետևաբար՝ միայն իսկական ավանադական ԳՐԻՉՈՎ/ՄԱԳԱՂԱԹԻՆ/ՊԱՊԻՐՈՒՍԻՆ/ՄՈՄԵ տԱԽՏԱԿԻՆ գրածն է իրավամբ համարվելու գրած:
    տիպիկ կենցաղայիյ հումարային օրինակ, թե ոնց են փոխվուոմ լեզուն, դրա ընկալումը և երևույթնրի ընկալումն իննքնին:
    Ու հեչ բարդ չի երկու անձնանց/անկախ սեռից/ միությունն անվանել ամուսնություն:
    Սկզբում անսովոր է, միգուցե/տարիքր հարց կաՃՃՃՃՃ/
    բայց հետո նորմալ է:
    Այս կապակցությամբ կուզենայի նշել ԱՄՆ ԳԵրագույն դատարանի 2015 թվականի պատմական որոշումը, որի եզրափակչ մասը ըստ պաշտոնական կայքի/ https://www.supremecourt.gov/opinions/14pdf/14-556_3204.pdf /
    թարգմանեմ սմզբի նախադասությունը-
    Չկա ամուսնությունից առավել խորը միություն, որը մարմնավորում է սիրո, հավատարմությանմ ինքնազոհողություն, նվիրվածության և ընտանիքի վեհ գաղափարները:…….

    No union is more profound than marriage, for it embodies
    the highest ideals of love, fidelity, devotion, sacrifice, and family. In forming a marital union, two people become
    something greater than once they were. As some of the petitioners in these cases demonstrate, marriage embodies a love that may endure even past death. It would misunderstand these men and women to say they disrespect the idea of marriage. Their plea is that they do
    respect it, respect it so deeply that they seek to find its
    fulfillment for themselves. Their hope is not to be condemned
    to live in loneliness, excluded from one of civilization’s
    oldest institutions. They ask for equal dignity in the
    eyes of the law. The Constitution grants them that right.
    Ուղղակի հիանալի տողեր ու քաղաքականություն, իրավական արժեբանության շարունակություն. ԱՄՆ անկախության հռչակագրի նախաբանի/…Յուրաքնաչյուր որ ունի կյանքի, ազտության, և երջանկության ձգտման իրավունք…/ հայտնի տողերի մերօրյա ժառանգորդը:

  4. gib.gibindus says:

    Հիմա եթե ոչ գրական հայերենով միասեռականների մասին մի երկու բառ ասեմ`իրենց պատեպատ խփելով կայքի “ցենզորները” կհանեն իմ գրառումը: Բայց ակընհայտ միասեռականի զառանցանքը իբր գրական հայերենով թողնում են: Արդեն ով է հոմոֆոբ կամ չգիտեմ ինչ`դժվար է ասել: Այս ամբողջ զառանցանքի մեջ միասեռական բառի փոխարեն դրեք “պլանքյաշ” բառը և նորից ընթերցեք: Նույն տխմարությունն է ստացվում:

  5. Արսեն says:

    Նույն ապուշությունը մենք լսեցինք Ֆրանսիայում։ Այստեղ էլ մենք լսեցինք՝ որ օրենքի տեքստում (դեռ Նապոլեոն քեռու կողմից ընդունված ..)))..)՝ գրված է «ամուսնությունը՚ տղամարդու և կնոջ կամավոր միություն է…»։ ցույցեր արեցին, դատի տվեցին պետությանը և… հաղթեցին… Արդյունքը՝ պահպանեցին՚ «ամուսնություն» բառի «հեղինակային իրավունքը», պաշտոնապես՝ դա փաստաթղթավորված՝ տղամարդ-կին հարաբերությունն է… (միասեռականների փաստաթղթավորված հարաբերությունը՝ ունի այլ անուն… որը առաջացնում է ճիշտ նույն իրավական հարաբերությունները՝ ինչ «ամուսնությունը» տղամարդ-կնոջ դեպքում..))).. ).. Իսկ մարդիկ դա անվանում են՝ ամուսնություն… մարդիկ նայում են՝ ըստ էության դա ինչ է… իրենք թքած ունեն պաշտոնական թղթերի պաշտոնական անվանումների վրա, իրենք գնահատում են՝ հետևանքները, ոչ թե տերմինները…
    Ւսկ որ հոմոֆոբ եք՝ դա չռում է հոդվածից… (հույս ունեմ՝ ինձ էլ չեք մեղադրի, որ
    «բիզնեսի տեսանկյունից ավելի ձեռնտու է Հայաստանում հնարավորինս շատ «հոմոֆոբներ» գտնել»..))).. ընդհանրապես, այդ նախադասությամբ՝ իջաք մինչև «դավադրությունների տեսության»՝ աղբանոցը…)։
    Խնդրեմ.
    …« իսկ ակնարկները, թե մենք պետք իրավականորեն ճանաչենք նույնասեռ միությունները՝ բանականությունից դուրս են»…
    Ւնչու են դուրս? Ոմ բանականությունից են դուրս? Եթե «դուրս են»՝ դա հարցի պատճառով է, թե «բանականության» կրողի?..)))…
    Ամուսնության փաստաթղթավորումը՝ ունի նպատակ ամուսնացողներին պաշպպանելու։ (իրարից և հասարակությունից)… Ամուսնության վկայականը՝ ընդհանուր իրավունքներ և պարտականություններ առաջացնող փաստաթուղթ է… Կարծում եք, որ տասրասեռ միասնությունը՝ ունի դրա կարիքը, իսկ միասեռը՝ չոնի?
    …Ամուսնությունը կնոջ եւ տղամարդու միությունն է, մնացած միությունները (որոնք, իհարկե, «միացողների» անձնական գործն են) չեն կարող ամուսնություն կոչվել…
    ինչու են միացողները չակերտների մեջ? Դու «այլ» միացումների արժեքը նվազ արժեքավոր եք համարում քան ձեր և ձեր կնոջ «միացումը»? ..)))..
    …Սակայն ինչո՞ւ է միասեռականներին թվում, որ իրենց վարքն ու ապրելակերպն այնքան կատարյալ են, որ ոչ ոք ոչ միայն իրավունք չունի դրանք քննադատելու, այլեւ այդ քննադատական կարծիքները հրապարակելու: Այդ մոտեցումն ինձ այնքան էլ ժողովրդավարական չի թվում«…
    Բացարձակ լկտիություն է… դուք չեք «քննադատում», դուք կասկածի տակ եք դնում միասեռական միությունների գոյության իրավունքը… Երբևէ, որևէ միասեռական կասկածի տակ դրել է ձեր «ամուսնանալու» իրավունքը?…
    Ձեր արածը նույնն է, ոնց որ ես ասեմ՝ «քննարկում ենք՝ Ա. Աբրահամյանին կախելու հարցը, ինձ այնքան էլ ժողովրդավարական չի թվում, որ Աբրահամյանը՝ մերժում է այդ հարցի քննարկումը»… ))))…
    Իսկ՝ Վենետիկյան հանձնաժողովին, պետք է ընդհանրապես ուղարկել գրողի ծոցը..))).. Դա ինչպես հայտնի է՝ Հայ Մեծագույն Մտածողի գոհարագույն մտքերից՝՝ ընդհանրապես պոլիտբյուրո չէ…))))..

  6. Հրանտ Պապիկյան says:

    Տիգրան, Նարեկ… տանը ձեր մասին խաբար ե՞ն… կամ բակում))))))
    .
    P.S. Արամ ջան, Ձեր գործն էլ մի գործ չի: Էդ զզվելի սայտերը մտնելը եթե մասնագիտական առումով պետք է, հետո գոնե սպիրտով լվացվեք…

    • Տ.Ա. says:

      Ասենք խաբար են կամ չէ, հարցի էությունը փոխվում է՞։
      լավա չասիր աշխատավորական կոլեկտիվում։
      էս քո վախերի պատալոգնա ՞)))

      • Հրանտ Պապիկյան says:

        Չէ, չի փոխվում, և դրա անունը ինչ ա՝ բոլորը գիտեն: Չեմ գրում, որ չջնջեն, բայց հո իմաստը չի՞ փոխվում…
        Բայց ինչ մեղք եք բոլորդ, այ…լգբտ-ներ: Էդ որ պարարտ հող ա ստեղծվել, որ սենց բոցաշունչ ճառեր գրեք, հո ձեր էության անվանումը դրանից չի՞ փոխվում…
        Բայց ե՞ս ինչ եմ ընկել ստեղ, ամոթ էլ ա… գնամ սպիրտով լվացվեմ

  7. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանում ՊԻՏԻ վերջապես ՀԱՍԿԱՆԱՆ,որ անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունեք նույնասեռականների հանդեպ, Հայաստանում ԲՈԼՈՐ քաղաքացիները նույն (կամ համարժեք) սահմանադրական իրավունքներ պիտի ունենան: Այլապես Հայաստանն իրականու՛մ օրինական երկիր չի կարող կոչվել/դառնալ:

    Եթե չափահաս 2 ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾ իրար սիրում են ու ցանկանում են ամուսնանալ, ի՞նչու սա հնարավոր չպիտի լինի: Նույնասեռ միություններն էլ ԻՐԱՎԱԿԱՆ հիմք պիտի ունենան:

    Եթե Հայաստանում նույնասեռականները իրավունք չպիտի ունենան ամուսնանալու, թող ուրեմն պետությունը իրենց ազատի հարկեր վճարելուց:

  8. Արսեն says:

    Հարգելի՛ Աբրահամյան, դուք կա՛մ չեք կարդացել խնդրո առարկա նյութը, կա՛մ էլ կարդացել եք ու խեղաթյուրված եք այն ներկայացնում: Ձեր լրատվամիջոցի լրագրողին բռնացրել են առնվազն մասնագիտական անգրագիտության մեջ, այնինչ դուք դա ներկայացնում եք որպես «հոմոֆոբիայի» մեղադրանք: Ձեր լրագրողն իսկի չի ըմբռնել, թե ինչ է ասում Վենետիկի հանձնաժողովը: Կրկին կարդացեք :DDD https://www.lgbtnews.am/%D5%B0%D5%B8%D5%B4%D5%B8%D6%86%D5%B8%D5%A2%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%81-%D5%A1%D5%AC%D5%AB%D6%84-%D5%BD%D5%B8%D6%81%D6%81%D5%A1%D5%B6%D6%81%D5%A5%D6%80%D5%B8/

  9. Geworg says:

    Հայ ժողովուրդը միշտ էլ մարդկանց բացասական ձեւով դատապարտելուց շատ լավ է: Մասնավորապես երբ խոսքը վերաբերվում է հոմոսեքսուալներին: Ըստ հայերի հոմոսեքսուալները զզվելի, հիվանդ, վարակիչ մարդիկ են որոնք ապրելու իրավունք չունեն:Սա ընդամենը սարսափելի է թե ինչպես են այս մարդիկ մտածում գեյերի մասին,որ գեյերը ոչ մի բանի իրավունք չունեն:Այս ամենը կարող եմ համեմատել Հայոց ցեղասպանության հետ, երբ հայ ժողովուրդը կոտորվում էր թուքերի կողմից, քանի որ նրանք հայեր էին: Հիմա այդ նույն բանը հայերն անում են գեյերի նկատմամբ քանի որ մենք ԳԵՅ ենք: Բոլոր գեյերին դատապարտելուց, քննադատելուց, քարկոծելուց առաջ մի քիչ երկար մտածեք եվ մի մոռացեք ցեղասպանության մասին:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31