Լրահոս
Օրվա լրահոսը

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվող Մուշեղը պատմաբանի որդեգրվա՞ծ տղան է

Օգոստոս 11,2015 22:00

Aravot.am-ի տեղեկություններով, հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը հայագետ, պատմաբան Մովսես Նաջարյանի հարազատ որդին չէ: Մուշեղը նրա կնոջ որդեգրած որդին է:

Պարոն Նաջարյանը, սակայն, հերքում է այդ տեղեկությունները: «Էդպիսի բան չկա»,- ասաց Մովսես Նաջարյանը:

Հիշեցնենք, որ Yerkir.am-ը ավելի վաղ գրել էր, որ Մուշեղի մայրը մահացել է երկու տարի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Ինչ կարևոր է, թե ով է հայրը, ով է հորեղբայրը, երբ է մահացել մայրը և ընդհանրապես դադարեք մարդկանց անձնականը փորփրել ( մի մոռացեք,որ տղայի հանցանքը դեռ ապացուցված չէ) նույնիսկ եթե ապացուցվի, որ ինքն է հանցագործը, դարձյալ նրա ընտանիքի մասին իրավունք չունեք գրելու: Նույնը վերաբերում է Անի Մաջնունյանին. ինչ ասես չգրեցիք, խեղճ կնոջը երկրորդ անգամ սպանեցիք: Փորձում եք տարածված բամբասանքները ստուգել,զանգելով հարազատներին: Չէ որ ցավ եք պատճառում առանց այդ էլ վշտի մեջ հայտնված մարդկանց:Ընթերցողը ձեզանից ակնկալում է ճշգրտված տեղեկատվություն, ուրիշ ոչինչ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31