Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվեց Վալերի Պերմյակովի վճիռը. զինվորական դատարանը նրան դատապարտեց 10 տարվա ազատազրկման

Օգոստոս 12,2015 20:03

Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-կովկասյան օկրուգի զինվորական դատարանը րոպեներ առաջ 10 տարվա ազատազրկման դատապարտեց 102-րդ ռազմաբազայի դասալիք զինծառայող Վալերի Պերմյակովին:

Մոտ 15-20 րոպե ընթերցելով  վճիռը՝ դատարանը բավարարեց զինվորական դատախազ Անդրուսենկո Վլադիմիր Ալեքսանդրովիչի՝  նրա նկատմամբ հարուցված քրեական երեք հոդվածների համար 10 տարվա ազատազրկման պահանջը:

Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 3 ՝ զենքով դասալքության, հրաձգային զենք-զինամթերք հափշտակելու եւ դրանք ապօրինի կրելու հոդվածներով, այն է՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 338 հոդվածի 2-րդ, 226 հոդվածի 3-րդ, 222 հոդված 1-ին մասերով:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործը հանձնվել է հայկական կողմին, դեռ թարգմանության փուլում է: Այդ հրեշավոր արարքը կքննվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31