Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Երասխի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի առթիվ գործ է հարուցվել

Օգոստոս 13,2015 19:33

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։

2015թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 66-րդ  կմ-ի հատվածում ԻԻՀ քաղաքացու վարած «Մակ» մակնիշի ավտոմեքենան բախվել է  4 տարբեր՝  «Նիսսան Տեանա»,  «Ֆորդ Տրանզիտ», «Դաֆ» և «Մերսեդես Բենց 4141» մակնիշի ավտոմեքենաներին:  «Մակ» մակնիշի ավտոմեքենայի երկաթյա ցիստեռնը պոկվել է կցորդից, և դրանում առկա վառելանյութը թափվել է, որի հետևանքով հրդեհ բռնկվել  է  Վ.Արզումանյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի, ինչպես նաև՝ ճանապարհի կողքին կայանված  «Տոյոտա յարիս» և  Երևան քաղաքի բնակիչ Է.Արզումանյանի վարած «Մերսեդես Բենց 350 » մակնիշի ավտոմեքենաներում։

«Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վահրամ Արզումանյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը, «Մակ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը,  «Նիսսան Տեանա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 4 ուղևորները,  «Տոյոտա յարիս» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորներն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

Դեպքի առթիվ Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31