Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ տարբերություն՝ Ղարաբաղը Ռուսաստանի՞, թե՞ Ադրբեջանի կազմում». Արա Պապյան

Օգոստոս 14,2015 13:45

Սա քրեորեն պատժելի արարք է, հակասահմանադրական է: Իր այդ հայտարարության հիման վրա պետք է անպայման քրեական գործ հարուցվեր»,- քաղաքագետ Արա Պապյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՌԴ-ի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի՝ բավականին աղմկահարույց հայտարարությանը, ըստ որի «Հայաստանը պետք է հանրաքվե անի եւ ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի  Ռուսաստանի կազմի մեջ, եթե Ռուսաստանը դեմ չլինի: Այդ դեպքում Հայաստանի սահմանները փաստորեն կդառնան ատոմային գերտերության սահմաններ»:

Արա Պապյանի խոսքերով՝ «Ենթադրում եմ, որ Նիկողոսյանը ՀՀ քաղաքացի է: Իսկ եթե քաղաքացի չի, ուրեմն ընդհանրապես իրավունք չունի խոսել: Ես չգիտեմ ինքը ով է, միշտ ֆռֆռում է, նկարում են, ցույց են տալիս, ասում են՝ մի կազմակերպության ղեկավար է, ինչ-որ շքանշաններ է ստացել, ինչ-որ Պուտինի նկարներ, Ռուսաստանի դրոշներ… բան: Անընդհատ քննադատում  են՝ գրանտակերներ, գրանտակերներ ու հասկանում են արեւմտյան կազմակերպություններին: Բա սա ի՞նչ պակաս գրանտակեր է»:

Արա Պապյանը մտահոգություն հայտնեց, որ բացի պատգամավոր Էդմոն Մարուքյանից ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմնի անդամները որեւէ լուրջ քայլ չձեռնարկեցին Նիկողոսյանի դեմ. «Վաղը եթե ես հայտարարեմ, որ Հայաստանը թող մտնի Թուրքիայի կազմի մեջ կամ ԱՄՆ-ի կազմի մեջ, աղմուկ կլինի, չէ՞: Բա ինչի՞ են ՌԴ-ի կազմի մեջ մտնելը այսպես ընդունում: Մի քիչ ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքը այլ է: Այն, ինչ մենք Թուրքիային չենք ներում, չգիտես ինչու Ռուսաստանին ներում ենք: Անհասկանալի է՝ ինչի՞ հիման վրա է: Չկա օբյեկտիվ վերաբերմունք»:

Մեր դիտարկմանմը, որ հասարակության մեջ կա ընկալում, թե առանց ՌԴ-ի մենք չենք լինի՝ Արա Պապյանն արձագանքեց. «Ինչի՞ չենք լինի, որովհետեւ թուրքերը մեզ կգրավե՞ն: Հիմա այդ Նիկողոսյանն առաջարկում է, որ մտնենք ՌԴ-ի կազմի մեջ, արդեն կորցնում ենք Հայաստանը, ի՞նչ տարբերություն ում ես կորցնում՝ թուրքի՞ն, թե՞ ռուսին: Եթե խոսում են Ղարաբաղը ՌԴ-ին միացնելու մասին, ուրեմն մենք Ղարաբաղը կորցնում ենք: Ինձ համար ոչ մի տարբերություն չկա՝ Ռուսաստանի՞ կազմում է Ղարաբաղը, թե՞ Ադրբեջանի: Մի բան էլ ավելի վա՛տ ՌԴ-ի կազմում, ավելի լավ է Ադրբեջանի կազմում լինի, որովհետեւ այդ պարագայում մենք Ադրբեջանի հետ էլ թշնամի չենք լինի, իսկ այդպես  մենք հա՛մ թշնամի ենք ունենում, հա՛մ էլ Ղարաբաղից ենք զրկվում: Այսօր օբյեկտիվ չեն գնահատում այդ ամեն ինչը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    Խոսա-խոսա, կգա քո ԺԱՄԱՆԱԿՆ էլ պատասխան տալու խոսքերի համար- որ Ադրբեջանը ավելի լավն է, քան Ոուսաստանը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31