Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է

Օգոստոս 14,2015 20:30

Օգոստոսի 14-ին` ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել ՔԿ հիմնարկի հսկիչ-հետքային գոտին, որի սահմանանիշի հատվածում հայտնաբերել են մեկ հատ 0,5 լիտր տարողությամբ թափանցիկ տարա` պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 4 փաթեթներով:

Առաջին փաթեթում առկա էր 2,7 գրամ քաշով սև կոշտ, յուրահատուկ հոտով զանգված, երկրորդում` 0,9 գրամ քաշով 6 կլոր դեղահաբ, երրորդում` 6,3 գրամ մանրացված բուսական զանգված և 6 գրամ դարչնագույն բուսական զանգված, իսկ չորրորդում` 1,8 գրամ դարչնագույն չորացված և մանրացված զանգված:

Նույն օրը` ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Կ. Հ.-ին հասցեագրված, վերջինիս մոր կողմից բերված հանձնուքում, հայտնաբերել և առգրավել են շաքարավազի հետ խառնած սպիտակ փոշիացված կասկածելի զանգված, ընդհանուրը` 503,5 գրամ քաշով:

Վերաբերյալ զանգվածներն ուղարկվել են փորձաքննության:

Փաստերի առթիվ կատարվում է հետաքննություն:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31