Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում հրդեհները շարունակում են մոլեգնել (ֆոտոշարք)

Օգոստոս 15,2015 20:39

Տավուշի մարզում հրդեհները շարունակվում են, կրակի ճարակ են դարձել  չորացած խոտերով դաշտեր, թփուտներ, խաղողի  այգիներ, ցորենի արտեր  եւ այլն:

Իջեւանի  տարածաշրջանի Աչաջուրի համայնքապետարանից տեղեկացանք, որ հուլիսի 30-ին  գյուղի «Խունամ»  տեղամասում կրակից ամբողջությամբ այրվել է գյուղի  17 բնակչի պատկանող 4.75 հեկտար խաղողի այգի եւ 16 տոննա կուտակված խոտ:

Հուլիսի 27-ին Աչաջրի «Միջնահանդ» հանդամասում կրակից ամբողջությամբ այրվել է 0.28 հեկտար խաղողի այգի, նույնքան խաղողի այգի էլ կիսով  է ոչնչացել: Դրանք պատկանել են գյուղի 2 բնակչի : Հրդեհից նույն տեղամասում ոչնչացել է 3 տոննա կուտակված խոտ:

скачанные файлы скачанные файлыскачанные файлы

Օգոստոսի 13-ի առավոտյան տեսանք, թե Կիրանց գյուղի դաշտից կրակն ինչպես էր անցել մոտակա անտառ: Նույն օրը երեկոյան վառվում էին Ներքին Ծաղկավան գյուղի դաշտերը, կրակը մոտենում էր անտառին:

Օգոստոսի 13-ին Վրաստանի հետ սահմանակից  Դեբեդավան գյուղի դաշտում բռնկված հրդեհը սպառնում էր հրո ճարակ դարձնել 15 հեկտար դեղձի այգի:  Այդ այգիների սեփականատեր Սամսոն Գիշյանն ասաց, որ նոյեմբերյանցի հրշեջների  լավ աշխատանք շնորհիվ հաջողվեց փրկել դեղձի  այգիները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31