Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Եղիազարյան. «Շատ կասկածելի է այդ 100 միլիոն դոլարի ներդրումը»

Օգոստոս 17,2015 19:22

«Կա փաստացի իրավիճակ, որ պետությունը փողի խնդիր ունի եւ ինչ-որ պահի մտածում են, որ այդ վաճառքով կարող են որոշակի ֆինանսական խնդիր լուծել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը վաճառքի ձեւով օտարել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին:

Նա Մարզահամերգային համալիրի վաճառքի այլ պատճառ չի տեսնում: Նա նաեւ իրատեսական չէ համարում, որ բազմաֆունկցիոնալ համալիրի գործունեության արդյունքում Հայաստան այցելուների թիվը կավելանա. «Ես այս պահի դրությամբ նախագիծը իրատեսական չեմ համարում, որովհետեւ ինչքան տեղյակ եմ 100 միլիոն դոլարի չափ ներդրումներ պետք է արվեն, զվարճանքի կենտրոն պետք է դառնա, առաջին հայացքից՝ ռեալ տեսքով ծրագրեր են, բայց այսօրվա Հայաստանի վիճակում իրատեսական չեմ համարում: Եվ շատ կասկածելի է այդ 100 միլիոն դոլարի ներդրումը, որ պետք է կատարվի, ես դրան չեմ հավատում»:

Տնտեսագետի կարծիքով՝ պարզ չէ հիմնավորումը, թե այդ բազմաֆունկցիոնալ համալիրը կաշխատի՞, թե ՞ ոչ. «Ես դրա բիզնես հիմնավորումը չեմ պատկերացնում, չեմ տեսել: Ստեղծված իրավիճակում, ես չեմ պատկերացնում, որ այդ կարգի ներդրումային միջոցներ են ներգրավել այդ կարգի բիզնեսում: Այս պահի դրությամբ ես անիրատեսական եմ համարում»:

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» վաճառքի գինը 30 մլն դոլար է: «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն նախատեսում է վերանորոգել համալիրի շենքը ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն: Ծրագիրը նախատեսվում է առավելագույնն իրականացնել չորս տարում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31