Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է լինել բարեխիղճ

Օգոստոս 19,2015 19:55

Այսօր տեղեկատվություն է ստացվել, որ Նորք ինֆեկցիոն հիվանդանոց են դիմել աղեստամոքսային գանգատներով անձինք, ովքեր վերադարձել են Սևանից:

Տեղում կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 15-ին ծննդյան տարեդարձ նշելու կապակցությամբ Սևանա լճի շրջակայքում գտնվող հանգստյան տներից մեկում կազմակերպվել է խնջույք, որին մասնակցել է 24 անձ: Վերադառնալիս, օգոստոսի 17-ին, նրանցից 8-ի մոտ նկատվել է բարձր ջերմություն, փսխում, լուծ, որոնք դիմել են բժշկական օգնության: Այժմ նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, կազմակերպվել է համապատասխան բուժում, լաբորատոր հետազոտություններ (ընթացքում են):

Համաճարակաբանական հետազոտություններ են իրականացվել նաև հանգստյան տանը: Պարզվել է, որ հանգստյան տան ջրամատակարարումն իրականացվում է ափամերձ հատվածում գտնվող 3 մ խորությամբ հորից, որն առանց վարակազերծման տրամադրվում է հանգստացողներին:

Համադրելով համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները` կարելի է եզրակացնել, որ արձանագրվել է տեղային (լոկալ) բռնկում` պայմանավորված ջրային գործոնով:

Հիմք ընդունելով վերջին ամիսների ընթացքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի ակտիվացումը` ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում տնտեսվարող կազմակերպությունների ղեկավարներին` լինել բարեխիղճ և գործունեության կազմակերպման մասին տեղեկացնել ոլորտը հսկող տեսչական մարմիններին` պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերի և կանոնների պահանջները, քանի որ անպատասխանատու աշխատանքի արդյունքում տուժում է քաղաքացին: Իսկ քաղաքացիներին հիշեցնում և հորդորում ենք` հանգստյան վայր ընտրելիս հատուկ ուշադրություն դարձնել հանգստյան տների սանիտարահիգիենիկ վիճակին:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31