Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարան. «Երևանի ոստիկանապետը հայհոյել և սպառնացել է Գևորգ Սաֆարյանին»

Օգոստոս 20,2015 19:45

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:20-ի սահմաններում, նախագահական նստավայրի մոտակայքից ոստիկանները Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին բերման են ենթարկել Ոստիկանության Արաբկիրի բաժին և երեք ժամ հետո ազատ են արձակել:

Գևորգ Սաֆարյանը մասնակցում էր «Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական նախաձեռնության կազմակերպած ակցիային, որի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում ռուսաստանաբնակ ուսանողուհի Սյուզի Գևորգյանին օրեր առաջ իր քաղաքական գործունեության համար դարանակալելու և ծեծի ենթարկելու փաստի դեմ:

Ազատ արձակվելուց հետո Գևորգ Սաֆարյանը պատմում է, որ Արաբկիրի բաժնում նրան է մոտեցել քաղաքացիական հագուստով մի անձնավորություն, ներկայացել որպես բաժնի պետ և իր ձեռքի հեռախոսը փոխանցել է Գևորգ Սաֆարյանին, ասելով, թե քեզ հետ ուզում են խոսել:

Երբ Գևորգ Սաֆարյանը վերցրել է հեռախոսը, նրա հետ խոսելու ցանկություն հայտնած անձնավորությունը ներկայացել է որպես Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ: Գևորգ Սաֆարյանը ձայնից ճանաչել է, որ իր հետ իսկապես խոսում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը: Աշոտ Կարապետյանը հեռախոսով սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Գևորգ Սաֆարյանին և սպառնացել է սպանել նրան: Խոսակցության ավարտից հետո Գևորգ Սաֆարյանին հայհոյել և սպառնացել է նաև որպես պետ ներկայացած քաղաքացիական հագուստով անձնավորությունը:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը, հաշվի առնելով Ոստիկանության հանցավոր բնույթը, ինչպես նաև անձամբ Աշոտ Կարապետյանի կողմից մարդկանց նկատմամբ բռնություն կատարելու հակվածությունը, ինչը հաստատող ամենահայտնի դեպքը Գրիշա Վիրաբյանի նկատմամբ կատարված բռնությունն է, մեր հասարակությանը տեղեկացնում է, որ Աշոտ Կարապետյանը և Ոստիկանության այլ ծառայողները իրական սպառնալիք են Գևորգ Սաֆարյանի կյանքի և առողջության համար:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31