Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլը

Օգոստոս 21,2015 22:35

Օգոստոսի 21-ին Ծաղկաձորի  «Արի տուն»  ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ազզային ժողովի նախագահի տեղակալ  Էդուարդ Շարմազանովը, սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

Արիտունցներին ողջունեց ՀՀ Ազզային ժողովի նախագահի տեղակալ  Էդուարդ Շարմազանովը՝ նշելով. «Սիրելի՛ երիտասարդներ, այսօր այստեղ թևածում է հայոց հավերժական ոգին շնորհիվ ձեզ: Հայաստանում գտնվելու օրերին դուք հաղորդակից դարձաք հայկական ավանդույթներին, արժեքներին: Ցանկանում եմ, որ շատ հաճախ գաք Հայաստան, կապեք ձեր ապագան Հայրենիքի հետ: Դուք այն սերունդն եք, որ պետք է ավելի ուժեղացնեք մեր Հայաստան աշխարհը: Դուք եք այս երկրի տերերը, և դուք պետք է առավել ուժեղացնեք  մեր Հայաստան աշխարհը: Սիրե՛ք ձեր երկիրը և միասնակա՛ն եղեք: Ցանկանում եմ, որ առավել հաճախ գաք Հայաստան, չմոռանաք ձեր մայրենի լեզուն և լավ ճանաչեք հայկական հարուստ մշակույթն ու պատմությունը: Բարո՛ վ էիք եկել  Հայրենիք: ¦:

Այնուհետև արիտունցիները հանդես եկան ազգային երգի ու պարի գեղեցիկ կատարումներով: Իրենց ելույթներով մասնակիցներին ողջունեցին երգահան, երաժիշտ Էդուարդ Զորիկյանը, մեներգչուհի Աննա Խանչալյանը, Գեղարքունիքի մարզի Ալաշկերտ ազգային երգի -պարի համույթը:

Ծրագիրն ավարտվեց ավանդույթ դարձած  հրաժեշտի խարույկի գեղեցիկ արարողությամբ:

Նշենք, որ ծրագրի յոթերորդ փուլին մասնակցում էր 107 երիտասարդ 13 երկրից՝ Բելգիայից,  Նիդերլանդներից, Իսպանիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից, Քուվեյթից, Իսրայելից, ՌԴ-ից, Ուկրաինայից,  Բելառուսից, Վրաստանից:

ՀՀ Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31