Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ ՌԴ-ից ձրի զենք ստանալ, Թուրքիայից՝ ցորեն եւ ԱՄՆ-ից՝ փող». Արման Նավասարդյան

Օգոստոս 21,2015 23:12

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանին շատերը մեղադրում են, որ տեղի տվեց Պուտինի պարտադրանքին եւ ընդունեց ԵՏՄ-ի անդամակցությունը, մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվում էր մանեւրել եւ չբերել այն վիճակին, որ Պուտինը մեր առջեւ դներ ընտրություն կատարելու հարցը:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասաց. «Լեւոնը լավ  քաղաքական գործիչ է: Ես Լեւոնի ժամանակ փոխնախարար եմ աշխատել: Ամենածանր տարիներին Լեւոնը կարողացավ ՌԴ-ից ձրի զենք ստանալ, որովհետեւ Ելցինի հետ ընկերներ էին, Թուրքիայից ստացավ ցորեն եւ ԱՄՆ-ից՝ փող: Նա կարողացավ դա անել: Բայց մյուս կողմից էլ, գիտեք ինչ կա, ժամանակները բոլորովին այլ էին: Քաղաքական իրադրությունը այլ էր»:

Մեր հարցին՝ ԵՏՄ-ի անդամակցությունը Սերժ Սարգսյանի սխա՞լ քաղաքականության արդյունք էր, թե՞ ժամանակն էր այդպիսին եւ ով էլ լիներ ՀՀ-ի նախագահը, պետք է նույն ճանապարհով գնար՝ Արման Նավասարդյանը պատասխանեց. «Բոլորը գիտեն, թե որքան հիացած եմ մեր պետական քաղաքականությամբ: Ես ընդդիմություն չեմ, բայց իշխանամետ էլ չեմ, անկեղծ եմ ասում, արտաքին քաղաքականության ուղղությամբ ինչ արվում է՝ «5+» է: Բայց թե որքանով է դա հնարավոր վերջնական տեսքի բերել՝ սա է հարցը»:

Մեր հարցին՝ անձը ունի՞ նշանակություն՝ նա պատասխանեց. «Անձն էլ ունի նշանակություն: Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Եթե դու չկարողանաս ներքին հարցերը լուծել, երբեք արտաքին հարցերը չես կարող լուծել: Ես Հայաստանում 3 մոնստր եմ հաշվում՝ կոռուպցիա, մոնոպոլիա եւ արտագաղթ: Եթե այս 3 բաները չվերացան, այս ամբողջ խոսակցությունը կդառնա դատարկ բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարծում եմ որ հարգարժան պրն Նավասարդյանը պիտի նշեր նաեւ ,թե Մատենադարանից ինչ տարավ Ելցինին ԼՏՊ-ը:Բարոյական իմասատով,կարծում եմ այդ գիրքը(նվերը)ավելին արժեր,քան զենքի գումարը:Գումարը ետ կբերես,նվիրած սլավոնական եզակի գիրքը ետ չի գա:Իսկ վերջին հաշվով Ռուսաստանին «այնքան էլ»ձեռնտու չէր կորցնել Հայաստանը…Զենքը կտար, նամանավանդ,որ ըստ Նավասարդյանի, ԼՏՊ-ը Ելցինի հետ(ալկոհոլիկի)լավ ընկերներ էին…: «Բարի»: Թուրքիայի հետ է՞լ էր լավ ընկեր,որ ցորեն տվին:Գուցե Թուրքիան ցորենը տվեց հանուն Րաֆֆի Հովհաննիսյանի ,ԼՏՊ-ի կողմից զոհաբերությա՞նը(որ հենց Թուրքիայում դրեց հայկական հարցը եւ «որակազրկվեց» ԼՏՊ-ի կողմից)…Հը՞:Իսկ այն հարցին,թե արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը ինչպես է(Նավասարդյանի գնահատմամբ՝«5+»),ապա կասեմ,եւ դա հայտնի է,արտաքին քաղաքականության մեջ հաջողությունը առաջին հերթին կախված է այն բանից, թե տվյալ պետության ղեկավարի հեղինակությունը որքան է սեփական պետության մեջ,մի բան,որ ցանկալի էր լինել ԱՎԵԼԻՆ…

  2. Մարատ| says:

    ԽՍՀՄ զենքից իրեն հասանելիք չափաքանակը Հայաստանին հանձնելը պետք չէ ներկայացնել որպես Ռուսաստանի կողմից ՛՛ձրի՛՛ տրամադրում, ձրի է միայն թակարդի պանիրը

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31