Լրահոս
Օրվա լրահոսը

Մամեդյարովը բողոքել է Միլիցա Մարկովիչին. «Ազատություն»

Օգոստոս 25,2015 19:30

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ընդունել է ԵԽԽՎ զեկուցող, բոսնիացի խորհրդարանական Միլիցա Մարկովիչին, ով նախօրեին Բաքու է այցելել «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրազրկելու մասին» զեկույցը նախապատրաստելու նպատակով:

Ադրբեջանական contact.az լրատվական կայքի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նախարար Մամեդյարովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ սահմանամերձ գոտու ադրբեջանական բնակչությունը զրկված է Լեռնային Ղարաբաղում գտնվող Սարսանգի ջրամբարից օգտվելու հնարավորությունից։ «Հայերը թույլ չեն տալիս օգտվելու ջրից»,- ադրբեջանցի նախարարի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։

Մանրամասներին կարող եք ծանոթանա «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31