Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիթլզի» մասին բացառիկ գիրք-ալբոմ՝ հայերեն

Օգոստոս 26,2015 12:30

ԽՍՀՄ մշակույթի նախարար Եկատերինա Ֆուրցեւան, որը պաշտոնավարել է 1960-74 թթ., զանգահարել էր «Գոսկոնցերտի» տնօրենին եւ խնդրել դստեր համար «Բիթլզ»-ի երկու տոմս։ Երբ տնօրենից նախարարը լսել է, թե՝ «Բիթլզ» քառյակի համերգը նույնիսկ առաջիկայում ծրագրված չէ, տիկին Ֆուրցեւան տարակուսանք է հայտնել. «Իսկ ողջ Մոսկվան այդ ի՞նչ հայտագրերով է ողողված»։ Պարզվել է, որ շշուկներ են տարածվել, թե հյուրախաղերով Մոսկվա են ժամանել հայկական բիթլները։ Թե հայաստանյան ո՞ր խմբին էր վերաբերում այդ աժիոտաժը, դժվարացան կոնկրետ պատասխան տալ, միայն նշեցին, թե այդ տարիներին «Կռունկ» եւ «Երազողները» վոկալ-գործիքային անսամբլների հյուրախաղերով զբաղվում էր Շիրխան Ռաֆոն։ Բնականաբար, խոսքը վերաբերում էր այդ անսամբլներից մեկին։

«Առավոտը» ծանոթացավ հայաստանյան իրականությունում առաջին անգամ աշնանը «Անտարեսի» կողմից հրատարակվող «Բիթլզ» գիրք-ալբոմի ազդ-օրինակին։ Այն հրաշալի քառյակի պատմությունն է՝ սկսած Լիվերպուլի փողոցներից, երբ խմբի անդամները դեռ սկսնակ երաժիշտներ էին, մինչեւ բազմահազար հանդիսատեսով համերգներն ամբողջ աշխարհով մեկ եւ կատարելության նրանց որոնումները։

Բիթլները Ելիզաբեթ II թագուհու կողմից արժանացել են բրիտանական կայսրության մեդալների, նրանց ձայնագրությունները վաճառվել են միլիոնավոր տպաքանակով:
1960թ. «Բիթլզ» ռոք խմբի երաժիշտները՝ Ջոն Լենոնը, Փոլ Մաքարթնին, Ջորջ Հարրիսոնը եւ Ռինգո Սթարը, իրենց յուրահատուկ ձեռագրով հեղափոխեցին աշխարհը: Խումբը զգալի ազդեցություն է ունեցել ռոք երաժշտության վրա եւ մասնագետների կողմից ճանաչվել է որպես 20-րդ դարի ամենահաջող խումբը՝ ինչպես ստեղծագործական, այնպես էլ կոմերցիոն առումով։ Խումբը համաշխարհային ճանաչում ստացավ 1963թ.՝ «Please Please Me/Ask Me Why» սինգլի թողարկումից հետո եւ իր ստեղծարարությամբ սկիզբ դրեց գլոբալ մի երեւույթի՝ «բիթլմանյա» անունով։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31