Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմպրոմցի. «Սեպտեմբեր ա գալիս, իմ երեխեն չի կարում դպրոց գնա»

Օգոստոս 27,2015 19:30

Քիմպրոմցիներն էլի ցույց են արել

 Այսօր «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատողները նորից հավաքվել էին Լոռու մարզպետարանի դիմաց:

«Վարչապետը թողել ա էս ժողովրդին, գնացել ա արձակուրդ, հա՞, գիտե՞ք, որ էս ժողովրդի փողերը չեն տվել, էն օրն եկել ա, ասավ Էդ հարցը կլուծենք: Մեր երեխեքը դրանից չեն կշտանում, ոչ էլ նրա արձակուրդից: Մենք վիճակ չունենք, փող չունենք, սեպտեմբեր ա գալիս, իմ երեխեն չի կարում դպրոց գնա»,-Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանին իր բողոքը ներկայացրեց ցուցարարներից մեկը:

Վերջինս ի պատասխան նշեց, որ «Վանաձոր-Քիմպրոմ»-ը մասնավոր ձեռնարկություն է եւ կուտակված պարտքերի հետ պետությունը կապ չունի:

mailAttach-(2)

«ՀՀ վարչապետը, մարզպետը ամեն ինչ անում են, որ գործարանը վճարի աշխատավարձերը»,-նրանց հետ զրույցում ասաց փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:

«Կառավարության գործը ո՞րն ա, մասնավորին տա՞ ու ձեռները լվանա՞, այսինքն ոչ մի վերահսկողություն չեղնի՞, ոչ մի բան չեղնի՞»,-հարցրեց մեկ այլ ցուցարար:

Փոխմարզպետ Արսեն Դարբինյանը ցուցարարներին հորդորեց եւս երեք օր սպասել, մինչեւ որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերադառնա արձակուրդից:

«Մի տարի սպասել եք, երեք օր էլ սպասեք էլի, մինչեւ վարչապետը վերադառնա արձակուրդից»:

Ցուցարարները իրենց հետագա անելիքները քննարկելու համար որոշեցին հավաքվել եկող շաբաթ:

mailAttach

Մինչ նրանք պատրաստվում էին հեռանալ, նրանց մոտեցավ ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նա ցուցարարներին ասաց, որ ինքը զբաղվում է այդ հարցերով, բայց դեռ որեւէ պատասխան չունի:Նա զարմանք հայտնեց, որ «Վանաձոր-Քիմպրոմ»-ի ղեկավարությունը, ունենալով 366 միլիոն դրամ կուտակված պարտք, այդքան բարձր աշխատավարձ ստացող վարչական աշխատողների է պահում:

«Նոր բան իմանալու դեպքում ես ձեզ անպայման տեղյակ կպահեմ»,-ցուցարարներին խոստացավ մարզպետը` խնդրելով նրանց ավարտել ցույցը:

Մհեր ԹԱԴԵՒՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31