Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Քարոզչական առասպելների շարքից

Օգոստոս 28,2015 09:52

Կան քարոզչական հեքիաթներ, որոնք տասնամյակներ, եթե չասենք՝ դարեր շարունակ մնում են մարդկանց հիշողության մեջ, եւ չնայած դրանք ակնհայտորեն հակասում են փաստերին, միեւնույն է, տարհամոզել ժողովրդին գրեթե անհնարին է: Այդ առասպելները սովորաբար հնարում են իշխանավորների մասին, նախ այն պատճառով, որ շարքային մարդիկ միշտ հետաքրքրվում են «աշխարհի հզորների» կյանքով եւ երկրորդ՝ սովորաբար դրանց նպատակը այդ իշխանավորների նկատմամբ ատելություն սերմանելն է:
Օրինակ՝ իբր 1770-80-ական թվականներին թագուհի Մարի Անտուանետը, երբ իրեն զեկուցել են, թե ֆրանսիացի ժողովուրդը սովից կոտորվում է, հաց չունի ուտելու, ասել է՝ «այդ դեպքում թող ուտեն կարկանդակներ (բրիոշներ)»:

Այդ առասպելի միակ աղբյուրը ֆրանսիացի փիլիսոփա եւ տվյալ դեպքում հրապարակախոս (գուցե «քաղտեխնո՞լոգ») Ժան-Ժակ Ռուսոն է, որն իր «Խոստովանանք» գրքում գրել էր. «Վերջապես, ես հիշեցի, թե ինչ լուծում էր առաջարկում մի արքայադուստր: Երբ նրան զեկուցել են, որ գյուղացիները հաց չունեն, նա պատասխանել է՝ թող ուտեն բրիոշներ, եւ ես սկսեցի գնել բրիոշներ»: Նման է, չէ՞, արդի հայ լրագրությանը, լավ է՝ չի գրել՝ «մեր ունեցած հավաստի տեղեկություններով»: Հետագա տարիներին այդ «արքայադստերը» սկսեցին նույնականացնել Մարի Անտուանետի հետ: Բայց երբ Ռուսոն անում էր իր այդ «ֆեյսբուքյան գրառումը» (1769), Մարի Անտուանետն ապրում էր իր հարազատ Ավստրիայում եւ Փարիզ գնաց միայն հաջորդ տարի: Պարզ է, սակայն, որ 1880-ականների երկրորդ կեսին ֆրանսիացի հեղափոխականները լայնորեն «share» էին արել այս գրառումը՝ ժողովրդին թագավորական ընտանիքի դեմ կատաղեցնելու եւ, ի վերջո, 1793 թվականին թագուհուն, ինչպես եւ ավելի վաղ նրա ամուսնուն՝ Լյուդովիկոս 16-րդին գլխատելը արդարացնելու նպատակով:

Քարոզչական հեքիաթները, հետեւաբար, տարածում է «ընդդիմությունը», ինչպես նաեւ հաջորդ իշխանությունը՝ նախորդին վարկաբեկելու համար: Օրինակ, ռուսաստանյան այսօրվա քարոզչությունը պնդում է, որ իրենց վերջին թագավոր Նիկոլայ Երկրորդը սրիկայի եւ դավաճանի մեկն էր՝ արդարացնելու համար նրան, կնոջը եւ հինգ երեխաներին, այդ թվում 14 տարեկան Ալեքսեյին գնդակահարելը: Խնդիրն այն է, բոլշեւիկներն այսօրվա իշխանություններին ավելի հոգեհարազատ են, քան ցարի ընտանիքը: Նույն սերիայից է պատմությունն այն մասին, որ Ռուսաստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ալեքսանդր Կերենսկին բոլշեւիկների հեղափոխության ժամանակ փախել է Ձմեռային պալատից կանացի հագուստով:

1990-ական թվականներին այդպիսի քարոզչական հեքիաթներ էին տարածվում առաջին նախագահի, ներքին գործերի նախարարի եւ այլ ղեկավարների մասին: Մարի Անտուանետի մասին լեգենդին շատ նման է, օրինակ, այն, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը խորհուրդ է տվել Հայաստանի ընչազուրկ ժողովրդին իրարից պարտք վերցնել: Հիմա էլ կան նման պատմություններ: Քաղքենիական գիտակցության վրա դա հրաշալիոեն ազդում է՝ «բա իմացար, որ…»: Այդպես եղել է եւ կլինի ամբողջ աշխարհում: Բայց…

Ներոնը ջութակ չէր նվագում Հռոմում բռնկված հսկայական հրդեհի ժամանակ: Ժամանակակիցները պնդում են, որ նա, հակառակը, հրդեհից տուժածների համար օգնություն էր կազմակերպում: Իսկ ամենակարեւորն այն է, որ մ.թ. 64 թվականին ջութակ չկար: Այն, ինչ մենք հիմա ջութակ ենք անվանում, ստեղծվել է 16-րդ դարում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    1) Մի հատ հղում կտա՞ք, որտեղ պետական քարոզչությամբ արդարացվում է Նիկոլայ երկրորդի ընտանիքի սպանությունը, կամ ասվում որ նա սրիկա դավաճան է… ես զարմացած եմ ուղղակի: Կրկնում եմ՝ գեթ մեկ այդպիսի հրապարակում, որը կարելի է որակել որպես այսօրվա պետական Ռուսաստանյան քարոզչություն … Ավելի շուտ դուք ինքներդ եք մի նոր միֆ հորինում այս մեզ անհայտ ՛՛միֆի՛՛ մասին )))))
    2) Ներոնի մարդասիրական արարքների մասին Ձեր նշած վարկածը ոչ թե իր ժամանակակիցն է պնդում, այլ նրանից 1500 տարի հետո ապրած Տիցիանը: Իսկ ժամանակակիցներից ՝ պատմագիր Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսը ասում է, որ նա ինքն է այրել տվել Հռոմը, և հեռվից հետևել է հրդեհին: Հագած է եղել թատերական զգեստ և նվագել է ոչ թե ՋՈՒԹԱԿ, այլ ՔՆԱՐ!!!: Այդ ժամանակ նա գրում էր Տրոյայի կործանման մասին և մուսա չուներ….
    3) Կարող է պատահի ճիշտը Տիցիանն է, քանի որ ժամանակակիցները որպես կանոն ատում են իրենց թագավորներին… Բայց հնարավոր է և ինչ ինչ պատճառներով կամ պատվերով՝ Տիցիանին պետք էր վերականգնել Ներոնի վարկանիշը, դե 1500 տարի է անցել, ո՞վ է հիշելու..
    Բայց արդյո՞ք բավական ժամանակ է անցել Լևոնի թագավորությունից, որ մեկնումեկը կարողանա նրա վարկանիշը փրկել… ախր մտերիմներից պարտք վերցնելու նրա խորհուրդը անձամբ եմ լսել:
    4) Լևոն Տեր Պետրոսյանը մարտիմեկյան ողբերգության հաջորդ օրը ասեց, որ դեռ երբեք այսպես հանգիստ չեր քնել գիշերը: Քանի՞ տարի հետո ՛՛ժամանակակիցները՛՛ այդ փաստը ԱՌԱՍՊԵԼ կորակեն…
    P.S. Ես հասկանում եմ, որ հիմա ավելի ձեռնատու է երիտասարդ՝ այսինքն ավելի հեղափոխական մասսայի ուղեղները լվանալ տարբեր նախկին դեպքերը ՄԻՖ որակելով և փոխարենը նոր միֆեր շրջանառելով, բայց մի մոռացեք նաև իրական ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԻ մասին, որոնք գիտեն որն է միֆ, որը ոչ… և ընդհանրապես կարող է՞ այս հոդվածը Դուք չեք գրել…

    • Atshak says:

      Հրամտ Պապիկյան ջան: իսկ արդյո՞ք կարևոր է այն, ինչ որ դուք էսքան բացատրում եք: Իհարկե ոչ:
      Կարևորը այստեղ էն է, որ Արամ Աբրահամյանը ՇԱՏ ԽՈԼՈՔ մարդ է, ու իր բոլոր աշխատակից կանայք հիացած են իրենով 😀
      Հեչ կարևոր չէ, որ “թագավորը տկլոր է” 😀

  2. Արսեն says:

    Համաձայն լինելով Հրանտ Պապիկյանի հետ (ինչը՝ այնքան էլ հաճախ չի պատահում ..)))..), պետք է նշեմ՝ որ էքսկուրսները դեպի պատմության խորքերը՝ հեղինակին դնում են հիմար դրության մեջ։ Նույնքան ահնար է՝ այժմ ապացուցել, թե Ներոնը ԻՆՉ ՈՐ ԲԱՆ ՆՎԱԳԵԼ Է, այնպես էլ, որ նա օգնություն է կազմակերպել։
    Դուք պնդում եք, որ ՆՎԱԳԵԼԸ՝ «ըննդիմության» հեքիաթն է, ես էլ ասում եմ, որ «օգնության նետվելը»՝ պալատական իմիջմեյքերների հեքիաթն է։ Փորձեք ապացուցել հակառակը..)))..
    Ինչ վերաբերվում է Լևոնին..))).. Լավ, հասկացանք՝ ժամանակին եղել եք Լևոնի մամուլի քարտողարը և «խազեին»-ին ատամներով պաշտպանելը՝ եղել է ձեր հաց ուտելու պայմանը… բայց Լևոնը՝ վաղուց արդեն «նախագահ» չէ, դուք էլ, ոնց-որ թե՝ «անկախ» լրագրող էք… Էդ ինչ հետմահու նվիրվածություն է՝ Լևոն պապիկի չուգունի արձանին?..))).. Լևոնի գերեզմանին՝ ամեն օր թարմ ծաղիկները դուք եք դնում?..)))..

    P.S. Վերջում՝ մի քանի «իշխանական» բոցեր..)))..
    «Ղարաբաղը ջեբս ա, հանեմ տամ ձեզ?» -Կարեն Դեմիրճյան (ՀԽՍՀ ԿԿ կենկոմի առաջին քարտուղար՝ ցուցարարներին)։ Եղել է, թե չի եղել? ..)))..
    «էս երկրում, միակ գողը՝ ես եմ»։ (Վանո Սիրադեղյան, ՀՀ ՆԳ նախարար) Եղել է, թե չի եղել? ..)))..
    «100% էլ հավաքեին՝ իշխանությունը չէինք տա» – Վազգեն Սարգսյան (ՀՀ պաշտպանության նախարար, Լևոնի «նախագահ» «ընտրվելու» առիթով)։ Եղել է, թե չի եղել? ..)))..
    Քոչարյանի՝ «միակ տղամարդու» մասին՝ էլ չենք խոսում…
    «Փող չունեն՝ թող աթար վառեն»։ Վարդան Բոստանջյան (Իշխանական (ԲՀԿ պատգամավոր՝ Սերժի և Գագոյի՝ «մեղրամսի» ժամանակ) Եղել է, թե չի եղել? ..)))..
    «Ինչ ես բողոքում, այ համբալ» Գորիկ Հակոբյան (ԱԱԾ «խազեին»՝ ցուցարարին ուղղված)։ Եղել է, թե չի եղել? ..)))..
    … Մի խոսքով… Ւսկ մեր էս «ախպերը» (Ա. Աբրահամյանը ..)).. ), միշտ՝ «արդարության» կողմնակից է, և միշտ՝ իր «արդարությունը» չգիտես ինչու..))).. կանգնած է «իշխանությունների» կողքին… Բա էլ ոնց? Ինքը հո «պոպուլիստ» չի?..)))..

  3. Մեսրոպ Թումանյան says:

    Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը հեռուստատեսությամբ լսել է ամբողջ հայ ժողովուրդը, բայց մեր հարգարժան խմբագիրը չի լսել (լոռեցիք կասեին. տուր սպանի՝ չի լսել):

  4. Աբո says:

    Մեկնաբանությունները ավելի հետաքրքիր են, քան նյութը:))

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Շնորհակալություն այս եւ նախորդ հադվածները մեկնաբանողներին: Ես վերադարձել եմ արձակուրդից եւ բոլորը մեծ հաճույթով կարդացել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31