Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի ճանաչված բժիշկները գործուղվեցին Ասկերան (Ֆոտոշարք)

Օգոստոս 28,2015 21:00

Այս մասին  Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, որը եւ գլխավորում է Ասկերան մեկնած բժիշկների խումբը: Նա մեզ փոխանցեց, որ Արցախ են մեկնել 10 բժիշկներ, նրանց կազմում ընդգրկված են գրեթե բոլոր մասնագետները՝ ակնաբույժ, գինեկոլոգ, մաշկավեներոլոգ, նյարդաբան, թերապեւտ, սրտաբան, վիրաբույժ, ատամնաբույժ, անոթաբան, ուռոլոգ, ընդ որում բոլորն էլ ճանաչված մասնագետներ են:

Շիրակցի բժիշկների 3-օրյա այցի ընթացքում Ասկերանի  հիվանդանոցում հետազոտվել են Ասկերանի ու հարակից գյուղերի մոտ 120 բնակիչներ: Այս պահին Գյումրիից մեկնած բժիշկների խումբը  հյուրընկալվել է Ստեփանակերտում:

«Ասկերանում շատ գոհ մնացին ե՛ւ բնակիչները, ե՛ւ վարչատարածքի ղեկավարությունը, կարեւորը, որ մեզ սպասում են այնտեղ, ունեն մեր կարիքը»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ Շիրակի մարզի բժիշկների՝ Ասկերանում անցկացրած «Բաց դռների օր»  բուժզննությունը կազմակերպվել է ՀՀ  Շիրակի մարզի և ԼՂՀ Ասկերանի շրջանի միջև կրթամշակութային, սպորտային, տուրիզմի և հանգստի կազմակերպման բնագավառներում 2014թ. միջոցառումների և փոխայցելությունների ծրագրի շրջանակում:

Նշենք,  որ գյումրեցի բժիշկները Ասկերան այցելում են արդեն երրորդ տարին, իսկ Շիրակի  մարզի ու Ասկերանի միջեւ համագործակցությունը  հատկապես խորացել է առողջապահության ու գյուղատնտեսության ոլորտներում: Անցյալ տարի Շիրակի մարզ էր այցելել Ասկերանի 26 հոգանոց պատվիրակությունը, որի կազմում էին Ասկերանի քաղաքապետը, մի շարք համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, քաղաքաշինության, կրթության, առողջապահության և սոցիալական ծառայության աշխատակիցներ:

8545 8548 8549 8550 8552

Լուսանկարները՝ shirak.mtaes.am-ի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    ապրեն լեննականցիք !!!

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31