Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանին վիզա չեն տալիս, որ մասնակցի Ադրբեջանում կայանալիք խաղին

Օգոստոս 28,2015 21:20

Գերմանական Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբը 2 խաղերի արդյունքում ընդհանուր 10:4 հաշվով հաղթել է «Օդդ Գրենլանդ» ակումբին եւ անցել է Եվրոպայի լիգայի խմբային փուլ:

«Eurosport»-ի փոխանցմամբ՝ վիճակահանության արդյունքում «Բորուսիա»-ի մրցակիցներից մեկը ադրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային ակումբն է: Դա շատ մեծ խնդիր է հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար, քանի որ հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների պատճառով Հայաստանի քաղաքացիները իրավունք չունեն Ադրբեջանի վիզա ստանալ:

Դրա արդյունքում Մխիթարյանը դժվար թե կարողանա իր ակումբի հետ գնալ Գաբալա: «Մենք հույս ունենք, որ դա ճիշտ չէ: Այժմ Հենրիխը շատ կարեւոր խաղացող է մեզ համար: Նա մի քանի շաբաթների ընթացքում հրաշալի խաղ է ցուցադրել»,- իրավիճակը «Eurosport»-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել «Բորուսիայի» մամուլի ծառայության ղեկավար Սաշա Ֆլիգգեն:

«Եվրոնյուզն» էլ հաղորդել է, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունն (ՈՒԵՖԱ) կօգնի Մխիթարյանին, եթե խնդիրներ ծագեն խաղին մեկնելու առնչությամբ: Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն:

«ՈՒԵՖԱ-ի միշտ օգնություն է ցույց տալիս ակումբներին արտագնա խաղերը կազմակերպելիս եւ վիզաների հետ խնդիրներ ունենալիս, հատկապես, երբ այդ հարցերը պետք է լուծել կարճ ժամանակահատվածում: Կարծում եմ, որ Մխիթարյանի Ադրբեջան գնալու հարցը բացառություն չի դառնա»,- մասնավորապես ասել է Ինֆանտինոն:

Նշենք, որ ադրբեջանական azerisport.com կայքն էլ գրել է, թե Ադրբեջանում Հենրիխ Մխիթարյանին կարող են ձերբակալել, քանի որ նա 2011 թվականին այցելել է Լեռնային Ղարաբաղ: Մխիթարյանը մեղադրվում է Ադրբեջանի պետական սահմանը հատելու մեջ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31