Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ «Արի տուն» ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը

Օգոստոս 28,2015 21:50

Օգոստոսի 28-ին՝ ժամը 18.00-ին, Ծաղկաձորի  «Արի տուն»  ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին  ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցելով արիտունցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը մասնավորապես նշեց.«Սիրելի՛ արիտունցիներ, սիրով ողջունում եմ ձեզ:«Արի տուն» ծրագիրը ոչ միայն հայապահպանության, այլև հայրենաճանաչության ծրագիր է: Այս 14 օրերի ընթացում դուք խորապես ճանաչեցիք ձեր Հարենիքը՝ իր հարուստ մշակույթով և ավանդույթներով: Հիշե՛ք Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի պատգամը՝ տանը խոսե՛ք հայերեն: Դա է հայ մնալու միակ պայմանը: Բարո՛վ էիք եկել ձեր Հայրենիք: Մենք անհամբերությամբ կսպասենք ձեր հաջորդ գալուն՝ որպես մեծ վաստակի տեր հայորդիներ և հայուհիներ¦:

Փոխնախարարը արիտունցիներին հիշեցրեց, որ քիչ առաջ նրանք արտասանում էին Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»  «աղոթքի» խոսքերը՝ «Ուր էլ լինեմ՝ չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր», և հավելեց, որ այսօր մենք, ի տարբերություն Չարենցի ապրած ժամանակի, ապրում ենք մեր հաղթանակների դարը, ուստի պետք է նաև չմոռանանք «Հաղթական երգերը մեր»:

Այնուհետև արիտունցիները հանդես եկան ազգային երգի ու պարի գեղեցիկ կատարումներով, որին պատրաստվել էին ճամբարային օրերի ընթացքում: Ծրագրի մասնակիցներին ողջունեց մեներգչուհի Անահիտ Սահակյանը:

Վերջին փուլի ավարտը ազդարարվեց հրաժեշտի  ավանդական խարույկով:

Նշենք, որ ծրագրի ութերորդ փուլին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել շուրջ 65 երիտասարդ աշխարհի 12 երկրից՝ ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Էստոնիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31