Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյան. «Թշնամին աշխատում է այն բոլոր ուղղություններով, որոնք հիմնականում իր օգտին են»

Օգոստոս 29,2015 12:31

«Տարվա ընթացքում կան որոշ օրեր, որ Ադրբեջանը տեղեկատվական ոլորտում ակտիվանում է, փորձում է կամ սադրանքների, կամ տեղեկատվական դիվերսիաների միջոցով խառնել, ապակայունացնել իրավիճակը եւ ամեն դեպքում փորձարկել որոշ նոր տեխնոլոգիաներ հայկական դաշտում»,- այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում այսպես ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը:

ԼՂՀ անկախության տարեդարձին ընդառաջ ժամանակ հիմնականում ադրբեջանցի հաքերները փորձում են կոտրել հայկական անպաշտպան կայքերը: «Կոնկրետ Ադրբեջանի տեղեկատվական պայքարում Հայաստանը բավական լավ դիրքեր ունի, համապատասխան կայքեր եւ պատկան մարմիններ բավականին լավ տիրապետում են իրավիճակին»,-նշեց մասնագետը: Նա նշեց, որ ամենաթույլ օղակը սոցիալական ցանցերն են եւ այն օգտատերերը, որոնք տեղեկատվական անվտանգության հիմնական սկզբունքներից շատ հեռու են եւ շատ հաճախ դառնում են կամավոր, իսկ որոշ դեպքերում նպատակաուղղված ադրբեջանական քարոզչությունը հայկական դաշտ բերող մարդիկ:

Տիգրան Քոչարյանը ասաց, որ այս տարի իրավիճակը այլ է լինելու, քանի որ սկսվում են զորավարժություններ՝ սեպտեմբերի 3-6-ը: Նա ասաց, որ պետք է հնարավորին  աչալուրջ լինեն եւ լրագրողները եւ կայքերը, քանի որ այդ ընթացում ադրբեջանցիները ուշադրության տակ են պահում հայկական լրատվամիջոցները:

Գաղափարական մասով մասնագետը նշեց, որ պետք չէ ընդհանրապես ադրբեջանական դաշտի լուրերը բերել մեր դաշտ եւ եթե ինչ-որ բան անհրաժեշտ է փոխանցել ընթերցողին, ապա կան հատուկ մարմիններ, որ կարելի է նրանց հետ աշխատել:

Ըստ պարոն Քոչարյանի, քանի որ Հայաստանը գտնվում է կիսապատերազմային  եւ նախապատերազմային իրավիճակում, պետք է հետեւել նաեւ տեղեկատվական կանոնները պահպանելուն. «Թշնամին աշխատում է այն բոլոր ուղղություններով, որոնք հիմնականում իր օգտին են: Բոլոր քայլերը, որոնք մեզ կթուլացնեն, պետք է իմանալ եւ զգոն լինել այդ օրերին: Պետք է սպասել, որ կայքերի վրա հարձակումներ կլինի եւ կտեղադրվեն իրենց կողմից վիրուսային նյութեր»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31