Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղում գրանցվել է բարձր բերքատվություն, սակայն կա բերքի իրացման խնդիր

Օգոստոս 30,2015 11:20

 Օգոստոսի 28-ին Քաշաթաղի շրջվարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ շրջխորհրդի նիստ՝ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:  Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը ներկայացրեց օրակարգը: Բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրության և իրացման խնդիրների մասին զեկուցեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը: Տեղեկացրեց, որ այս բնագավառում ևս գրանցվել է բարձր բերքատվություն, սակայն կա բերքի, հատկապես ձմերուկի իրացման խնդիր:  Նշեց, որ տարածքի բերքը հիմնականում վաճառվում է հարևան Սյունիքի մարզում և Հադրութի շրջանում: Ներկա դրությամբ արտադրվել է 402տա բանջարաբոստանային մշակաբույս, 165տ կարտոֆիլ, 39տ պտուղ, 220տ ձմերուկ և այլն: Միայն Կովսականի քաղաքային համայնքում արտադրվել է 50տ ձմերուկ:  Պահեստավորվել է նաև մեծ քանակությամբ անասնակեր:

Շրջանում բնակարանների համար 2015 թ. շինանյութի ստացման և բաշխման մասին զեկուցեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Հակոբ Սայամյանը: Տեղեկացրեց, որ այս հարցում շրջանին շինանյութ են մատակարարում « Արմատ» ՍՊԸ-ն՝ ալիքաթիթեղ և հարթ թիթեղ, փայտեղեն են մատակարարում «Մաքսվուդ», «Ինտերսերվիս», և «Լևոն Միրզոյան» ՍՊԸ-ները: Հաշվետու շրջանում ստացվել է 17, 060ք/մ հարթ թիթեղ և 510,74խ/մ փայտանյութ: Բոլորը բաշխվել է: 2015թ. այս ծրագրից օգտվել է 30 համայնքի  203 ընտանիք:  Ծրագիրը գործում է 2009 թվականից. Ամբողջ ընթացքում շինանյութ ստացել է մոտ 1000 ընտանիք: Բացի այս ծրագրից, նույն ընթացքում «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամը 2014 թ. աշնանը և 2015 թ, գարնանը 700 ընտանիքի հատկացրել է  350տ ցեմենտ: 2015թ. հուլիս-օգոստոս ամիսներին ստացվել է 35տ ցեմենտ, որից 8տ հատկացվել է Բերձորում կառուցվող մարզադահլիճի շինարարության համար, մնացածը՝ բնակչությանը: Հ. Սայամյանը նշեց՝ չնայած այս հատկացումներին՝ այնուամենայնիվ շրջանում թիվ 1 խնդիրներից է բնակարանաշինությունը:DSCN0346

Հողօգտագործողների՝ ԼՂՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից հատկացված վարկերի մարման խնդրին անդրադարձավ Քաշաթաղի ներկայացուցիչ(փորձագետ) Մհեր Եսայանը: Տեղեկացրեց, որ հիմնադրամն իր գործունեության սկզբից մինչ օրս շրջանին տրամադրել է փոխառություններ, թե ապրանքի և թե գումարի տեսքով, որը կազմում է 1 636.072.883 դրամ: 2014 թ. աշնանացանի և 2015թ. գարնանացանի իրականացման նպատակով հատկացվել է 30 տ ցորենի և 20տ գարու սերմացու: Բացի այդ՝ ԱՐԻ ծրագրով 79 հողօգտագործողի տրվել է 118.500.000  դրամ փոխառություն:  Մշտական օգտագործման վարելահողերի համար անտոկոս, իսկ վարձակալների համար՝ 6 տոկոս դրույքով տրամադրվել է 37.421.000 դրամ գումար: Շրջանին հատկացվել է նաև 2500կգ կորնգանի 1215կգ առվույտի, 900կգ եգիպտացորենի սերմացու: Կանխիկ սուբսիդավորված 1 լիտրը՝ 350դրամով, հատկացվել է 90.280լ դիզվառելիք: Ըստ Մ. Եսայանի տեղեկության՝ օգոստոսի 28-ի դրությամբ շրջանի հողօգտագործող փոխառուների մասով ընդհանուր պարտավորությունների մնացորդային չափը  տույժերով կազմում է մոտ 2 մլդ դրամ:  Որոշ հողօգտագործողներ վարկային պարտավորությունների դիմաց ԳԳԱ հիմնադրամին են հանձնել ընդհանուր 336. 000կգ ցորեն և 210.000կգ գարի: Հիմնադրամը վարկերի դիմաց ընդունում է նաև հաճար՝ 1 կգ-ը՝ 110 դրամով: Հիմնադրամից անտոկոս փոխառություն ստացած համայնքներից, որ պետք է մինչ 2015թ. օգոստոսի 1-ը մարեին, պարտք են մնացել Մուշը՝ 2 մլն դրամ, Ալաշկերտը՝ 2.248.328դ, Ձորափը՝ 2.640.000դ, Վուրգավանը՝ 759.000դ, Երիցվանքը՝ 428.268դ: Մ. Եսայանը շնորհակալություն հայտնեց Վանի գյուղական համայնքի ղեկավարին և հողօգտագործողներին, որ միշտ լինում են պարտաճանաչ՝ վարկերը մարելու հարցում, թեկուզ հաճախ այստեղ տեղի ունեցած հեղեղներին, կարկտահարություններին: ԳԳԱ հիմնադրամի ներկայացուցիչը հորդորեց համայնքների ղեկավարներին՝ աշխատանքներ տանել մինչև սեպտեմբերի 1-ը վարկային պարտավորությունները փակելու համար, այլապես հիմնադրամը կկիրառի համապատասխան քայլեր:

Հացահատիկի բերքահավաքի և աշնանացանի աշխատանքների մասին զեկուցեց շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը: Տեղեկացրեց, որ այս տարի հացահատիկի համախառն բերքատվությունը միջին կազմել է 28,7ց/հա-ից, որը համեմատաբար բարձր արդյունք է; Օգոստոսի 28-ի դրությամբ հնձելու է մնացել 450հա գարնանացան հացահատիկ՝ շրջանի հյուսիսային Հակ, Մոշաթաղ և Լեռնահովիտ համայնքներում: Լ. Սիմոնյանը հորդորեց, որ ժամանակին և ճիշտ կատարվի հացահատիկի ցանքսը, որն էլ տալու է ցանկալի արդյունք՝ անկախ բնակլիմայական պայմաններից: Տեղեկացրեց, որ ըստ նախնական տվյալների՝ 2015 թ. աշնանը կատարվելու է 12.800հա հացահատիկի աշնանացան: Սերմացուի հետ կապված՝ նշեց, որ կա 338տ ցորենի և 291տ գարու սերմացուի պահանջարկ, իսկ մոտ 10. 000հա-ի համար բնակիչներն ու վարձակալները պահեստավորել են համապատասխան քանակության սերմացու: Աշնանացանի կատարման համար անհրաժեշտ է նաև 231տ դիզվառելիք: Ցանքս կատարելու համար շրջանում առկա է 90 միավոր անիվավոր, 30 թրթուրավոր տրակտոր և 25 շարքացան: Մնացած պահանջարկը կլրացվի Սյունիքի մարզից բերվող մոտ 30 հերկ անող տրակտորներով՝ համապատասխան գյուղտեխնիկայի հետ: Այսօրվա դրությամբ հերկվել է 2350հա հողատարածք, որից 538-ը՝ սև ցելի տակ: Սա գյուղոլորտի ղեկավարը համարեց քիչ՝ նշելով, որ բերքահավաքից անմիջապես հետո պետք է սկսվեն հերկի աշխատանքները: Զեկուցողներին և շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի հարցեր ուղղեցին և առաջարկություններ արեցին մի շարք համայնքների ղեկավարներ: Խնդիրները դարձյալ շինանյութի հատկացումն է, ջրամատակարարումը, դպրոցաշինությունը և այլն:

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31