Լրահոս
Օրվա լրահոսը

Դավութօղլու. «Քանի դեռ գոյություն ունի Թուրքիան, Ադրբեջանի սահմաններին ոչ մի խնդիր չի կարող լինել ». Anadolu

Օգոստոս 31,2015 12:16

Քանի դեռ գոյություն ունի Թուրքիան, Ադրբեջանի սահմաններին ոչ մի խնդիր չի կարող լինել: Այս հայտարարությունն, ըստ «Anadolu» գործակալության, Անկախության օրվա առթիվ Անկարայի նախագահական պալատում պաշտոնական ընդունելության ընթացքում լրագրողների հետ զրույցում արել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

«Ես ողջունում եմ եղբայրական Ադրբեջանին: Քանի դեռ գոյություն ունի Թուրքիան, Ադրբեջանի սահմաններին ոչ մի խնդիր չի կարող լինել: Մենք միշտ միասին կլինենք: Սա նաեւ Ադրբեջանի տոնն է: Ադրբեջանի ցանկացած տոն, տոն է նաեւ Թուրքիայի համար»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31