Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և խոստովանական ցուցմունք է տվել

Օգոստոս 31,2015 13:15

Օգոստոսի 28-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1999 թ. ծնված Վարդան Գևորգյանը, ով մինչև բուժօգնություն ցույց տալը մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական մրջոցառումների շնորհիվ՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով, 1993 թ. ծնված Սեյրան Գևորգյանը օգոստոսի 30-ին ձերբակալվել և տվել է խոստովանական ցուցմունք:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31