Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալյանս» կուսակցությունը երկրորդ անգամ հիմնադրվեց (Տեսանյութ)

Օգոստոս 31,2015 14:39

Տեղի ունեցավ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության պարտադրված կրկնակի հիմնադիր համագումարը: Քանի որ ՀՀ Արդարադատության նախարարությունը չէր գրանցել կուսակցությունը մայիսի 16-ի համագումարից հետո անէական ու անլուրջ պատճառաբանությամբ, իսկ օրենսդրությունը պահանջում է հրավիրել կրկնակի համագումար՝ ուստի կուսակցությունն իրականացրեց այն իր պետական գրանցումը օրինական ճանապարհով պարտադրելու համար:

Բացի հիմնադրման գործընթացից, համագումարի ընթացքում քննարկվեցին երկրում ստեղծված քաղաքական վիճակն ու սահմանադրական փոփոխությունների հարցը: Այդ և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ներկայացվեցին դիրքորոշումներ:

Հաշվի առնելով, որ համագումարը լրատվամիջոցների համար փակ էր՝ սույն հաղորդագրությանը կից ներկայացնում ենք տեսագրությունը:

 

Լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31