Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է սփյուռքահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանը

Օգոստոս 31,2015 17:47

Մահացել է սփյուռքահայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը:

Նա ծնվել է 1932թ.-ին Իրաքում: Հովնանյանի բարեգործական ծրագրերը մշտապես նպատակաուղղված են եղել հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը։

1959 թվականին հիմնել է «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969 թվականին՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ 1985 թվականին Հովնանյանը հիմնել է «Cellular Vision» կորպորացիան ։

1960-ականներին Հովնանյանը 4 տարի շարունակ եղել է Նյու Ջերսի նահանգի Ռիջֆիլդ քաղաքի Սուրբ Վարդանանց Հայ Առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հովնանյան Ինթերնեյշնլ» (1998 թվականից) և «Հովնանյան Գրուպ» ընկերությունների նախագահ։

Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ 1976 թվականին Նյու Միլֆորդ քաղաքում (Նյու Ջերսի նահանգ) հիմնել է հայկական դպրոց, նպաստել է ԱՄՆ-ի հյուսիս-արեւելյան հայ համայնքի կրթական, կրոնական և մշակութային խնդիրների լուծմանը։

2000 թվականին ՀՀ-ում հիմնել են Սայաթ-Նովայի անվան, 2002 թվականին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։ 2001 թվականի մայիսին ստեղծել է Հայկական տուրիզմի զարգացման գործակալությունը (ՀՏԶԳ)։

Ռիջֆիլդ քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ։

1998 թվականին Երևանում կառուցել է Վահագնի թաղամասը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31