Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ. «Եթե սահմանադրության նոր նախագծում հետընթաց արձանագրենք, չենք բողոքի». (Տեսանյութ)

Օգոստոս 31,2015 18:50

Նոր սահմանադրության նախագիծը մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին օրերս են տրամադրել, դրա մասին իրենց եզրակացությունը առաջիկա օրերին կներկայացնի: Այսօր այս մասին Անդրեասյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության նիստից հետո:

Ըստ Անդրեասյանի. «Առաջիկա օրերին մենք կավարտենք նախագծի ուսումնասիրությունն ու կտանք հստակ մասնագիտական եզրակացություն հատկապես այն գլուխների եւ հոդվածների վերաբերյալ, որոնք առնչվում են իրավունքներին: Դրա մեջ կլինեն թե դրական, թե բացասական այն երեւույթները կամ փոփոխությունները, որոնք մենք կտեսնենք կամ կարձանագրենք»:

Այն հարցին՝ գործող Սահմանադրության համեմատ նոր նախագծում մարդու իրավունքների առումով սահմանափակումները շա՞տ են, օմբուդսմենն ասաց, որ  առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կտա այդ կոնկրետ հարցերի պատասխանը, թե ինչն են համարում հետընթաց, ինչը՝ առաջընթաց:

Ըստ Կարեն Անդրեասյանի, եթե անգամ մարդու իրավունքների պաշտպանության առումով հետընթաց արձանագրի նախագծում, միեւնույն է չի բողոքի. «Ես անելիք չունեմ: Ասեմ, որ ես չեմ միանալու ոչ «ոչ»-ի, ոչ էլ «այո»-ի ճամբարին, որովհետեւ իմ խնդիրը քաղաքական գործընթացներից դուրս լինելն է այնքանով, որպեսզի ինստիտուտն անհարկի չքաղաքականացվի»:

Օմբուդսմենի խոսքերով՝ իրենք բոլոր քաղաքացիներին ներկայացնելու են իրենց մասնագիտական խորհրդատվությունը՝ ինչն է դրական նախագծում, ինչը՝ բացասական՝ առանց ավելորդ մեկնաբանությունների, որից հետո էլ հասարակությունը պետք է որոշի՝ այո քվեարկի, թե՝ ոչ, եթե այն դրվի հանրաքվեի:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31