Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթական նախաձեռնություններով ամրապնդվում է Հայաստանի տեղը Եվրոպայի քարտեզի վրա. ՄԲ դեսպան

Օգոստոս 31,2015 19:00

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ կրթության և գիտության ոլորտում արդյունավետ համագործակցության և բազմաթիվ ծրագրերի աջակցության համար:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ Բրիտանական խորհուրդը համարվում է  ԿԳՆ հուսալի գործընկերներից մեկը, որը թիրախային ծրագրեր է իրականացնում կրթության ոլորտում, մասնավորապես, լայն աջակցություն է ցուցաբերում ուսուցիչների՝ անգլերենի դասավանդման կատարելագործման, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի շրջանակում  գիտական աստիճանաշնորհման չափորոշիչների մշակման աշխատանքներին:  Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Լոնդոնում  կազմակերպված Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին հայկական պատվիրակության աջակցության համար՝ ընդգծելով, որ նմանատիպ համաժողովները լավագույն հարթակներն են կրթական նորամուծությունների ներկայացման և գործընկերների հետ ակտիվ կապեր ստեղծելու տեսանկյունից:

Դեսպանը Քեթրին Լիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրապես հաջող համագործակցության օրինակ են Երևանում Բրիտանական բիզնես դպրոցի գործունեությունը և Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որը մշակվել է`  իբրև արարատյան բակալավրիատի միջազգային չափանիշներով պլատֆորմ ստեղծելու հենք՝ Լոնդոնի կրթության ինստիտուտի և Քեմբրիջի համալսարանի համագործակցությամբ: Նա նաև գոհունակությամբ նշել է, որ  բացի TOEFEL-ից, իբրև  անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ, այսուհետ կընդունվի նաև  Բրիտանական խորհրդի կողմից տրվող  IELTS-ի հավաստագիրը: Դեսպանը նաև բարձր է գնահատել Երևանում անցկացված Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի աշխատանքները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Բրիտանական խորհրդի նոր նախաձեռնության՝  ուսուցիչների վերապատրաստման նոր ծրագրի մանրամասներին:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31