Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մասնակցեց Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության «Բաց օր» ցուցահանդես-տոնավաճառին

Օգոստոս 31,2015 21:30

Օգոստոսի 30-ին Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության հրավերով Գերմանիայում ՀՀ դեսպանությունն առաջին անգամ առանձին տաղավարով ներկայացվեց նախարարության «Բաց օր» ցուցահանդես-տոնավաճառում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկած Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Հանս-Յոախիմ Ֆուխտելն իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին` մասնակցության հրավերն ընդունելու համար` կոչ անելով այցելուներին ծանոթանալու տաղավարում ներկայացված տեղեկատվական նյութերին: Բացման խոսքից հետո Հանս-Յոախիմ Ֆուխտելն այցելեց Հայաստանի տաղավար, որտեղ դեսպան Սմբատյանը վերջինիս ծանոթացրեց ներկայացված ապրանքներին:

Հայաստանի տաղավար այցելած ավելի քան 1500 հյուրերին անվճար տրամադրվեցին Հայաստանի և Արցախի մշակույթի, պատմության և տնտեսության մասին պատմող տեղեկատվական գրքույկներ, հայկական գինիներ, քաղցրավենիք և տարբեր հուշանվերներ: Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն: Դեսպանությունը հանդես եկավ նաև մանկահասակ այցելուների համար նախատեսված «Գրիր քո անունը հայերեն» խորագրով առանձին ծրագրով:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31