Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում 100 հոգի ծեծելով սպանել են հայ վարորդին (տեսանյութ). Gazeta.ru

Սեպտեմբեր 01,2015 09:42

Ռուսաստանի Ռոստովի մարզի գյուղերից մեկում 100 հոգի ծեծելով սպանել են հայ վարորդ Ռաֆայել Խլղաթյանին, որը հարբած վիճակում վթարի է ենթարկվել: Գործն արդեն հանձնվել է քննչական կոմիտեին. կան ձերբակալվածներ: Այս տեղեկությունը հաղորդել է Gazeta.ru-ն:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին գիշերը: 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանը հարբած վիճակում նստել է Ford Focus մեքենայի ղեկին: Նրա հետ եղել է նաեւ հայրը՝ 45-ամյա Սերգեյ Խլղաթյանը: Սակայն նրանք չեն կարողացել հեռու գնալ, քանի որ հարվածել են համագյուղացիների 5 մեքենաների:

Վթարից հետո վարորդի եւ վնասված մեքենաների տերերի միջեւ կռիվ է սկսվել: Զոհվածի քույր Էդիտա Միտինան ասել է, որ վթարից հետո կատաղած ականատեսները երիտասարդին հանել են մեքենայից եւ սկսել են դաժանաբար ծեծել:

«Ռաֆայելը մի քանի մեքենա է վնասել: Այդ պատճառով նրան եւ իմ հորը սկսեցին ծեծել: Մամուլում գրված է, որ 300 հոգի են ծեծել, բայց իրականում այնտեղ ընդամենը 100 հոգի են եղել»,- մասնավորապես ասել է քույրը:

Դաժան ծեծի ընթացքում Ռաֆայել Խլղաթյանը ոտքով ծանր հարված է ստացել գլխին եւ կորցրել է գիտակցությունը. «Նրան սկզբում թողեցին հետո, գործը ավարտին հասցրեցին: Հայրիկիս էլ են ծեծել, նա կարծում է, որ եղբայրը փախել է, սակայն երբ առավոտյան արթնացել է, քիչ էր մնում խելագարվեր: Այժմ ոստիկանները արդեն 3 ծեծողների գտել են: Այսօր թաղումն է»,- հաղորդել է Էդիտա Միտինան:

Դեպքի առնչությամբ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասին հատկանիշներով: Մեղավորներին սպառնում է 15 տարվա ազատազրկում:

https://youtu.be/uIBgy-g5RDY

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930