Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գեւորգյան. «Դեռ չգիտենք՝ ինչ է լինելու «Հայֆիլմի» հետ»

Սեպտեմբեր 01,2015 16:00

Aravot.am-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայիս եւ «Հայֆիլմի» երբեմնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է լուծվելու «Հայֆիլմի» ճակատագիրը, քանի որ կառավարությունը հավանություն է տվել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի բաժնետերերի 2015 թվականի օգոստոսի 21-ի ընդհանուր ժողովի որոշմանը` ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին:

«Կառավարության որոշումը դրական քայլ է, բայց դեռ ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու: Դրա մասին կարելի է մի քիչ ուշ խոսել, մինչեւ որ հասկանանք՝ ինչ է լինելու, պետությունը «Հայֆիլմն» ո՞ւմ է տալու, բաժնետերե՞ր են լինելու, ներդրումնե՞ր, թե ի՞նչ… Ոմանք հարցնում են, ասում են՝ հիմա ի՞նչ, արդեն լա՞վ կինո ենք նկարելու: Ինչ կապ ունի դա լավ կինո նկարելու հետ»,-ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը:

Հարցրինք՝ իր կարծիքով ո՞րը կլինի հարցի լուծման ամենաարդյունավետ ճանապարհը: «Կարծում եմ պետք է ներդրումներ արվեն, քանի որ «Հայֆիլմի» վիճակը լավ չէ: Անգամ տանիքները քանդված են, մեծ գումարի խնդիր կա, ի՞նչ ձեւով պետք է լուծվի, դեռ պետք է մտածվի: Լիքը խնդիրներ կան: Կարեւորը առաջին դրական քայլը եղել է, պետք է լուրջ ծրագիր կազմվի, ճշտվի, թե ոնց է արվելու, դա կինոկենտրոնի՞ն է վերադարձվելու, կինոմշակութային կենտրո՞ն է դառնալու, բազա է դառնալու…Միջոցներ ու ներդրումներ են պետք:

1000 խնդիր կա, որ դեռ մշակման ու քննարկման կարիք ունի, ու մի քիչ վաղ է դրա մասին խոսելը, կարեւորը ճիշտ լուծումներ գտնելն է:

Եթե ասում են, որ դա հայկական կինոյին կնպաստի, իհարկե՝ կնպաստի կինոարտադրությանը, բայց կինոյի որակի հետ առնչություն չունի, կինոյի որակի համար պետք է լավ սցենար, լավ ռեժիսոր ու դերասան: Հիմա էլ բավականին լավ ֆիլմեր են նկարվում, այնպես որ որակը էապես չի փոխվի դրանից, կարեւորը Հայաստանում վերջապես կինոինդուստրիան կզարգանա»,-ասաց Գեւորգ Գեւորգյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930