Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեսպակը, ուրցը, օշինդրը, չամանը, անիսոնը եւ այլ համեմունքներ հակաքաղցկեղային են

Սեպտեմբեր 02,2015 12:00

Համեմունքների արտադրությամբ առաջատար է Հնդկաստանը, որտեղ ավելի շատ են գնահատում դրա դերն ու նշանակությունը մարդու առողջությունը եւ գեղեցկությունը պահպանելու համար: Համեմունքային բույսերը տարածված են գրեթե ամբողջ աշխարհում, իսկ առավել արժեքավորները` արեւադարձային երկրներում։ Դրանցից են դարչինը, մեխակը, մշկընկույզը, վանիլը, հիլը, բուրավետ ու սեւ պղպեղները եւ այլն։ Համեմունքները սուր հոտ եւ համ ունեցող թարմ ու չորացրած բույսերի ծաղիկներ, տերեւներ, սերմեր, պտուղներ են եւ դրանցից պատրաստված հեղուկները, մածուկներն ու փոշիները։ Համեմունքային բույսերի սուր հոտն ու զանազան բուրմունքները պայմանավորված են նրանցում պարունակվող եթերայուղերով։

Հնագույն ժամանակներից դրանք մշակվել են նաեւ Հայաստանում: Մեր երկրում հայտնի համեմունքային բույսերից են թարխունը, կորթինը, ռեհանը, նեխուրը, համեմը, քեմոնը, սամիթը, անանուխը, մաղադանոսը, մանանեխը, կծվիչը, սոխը, սխտորը, ուրցը եւ այլն։
Կերակուրների եւ պահածոների համար համեմունքներից հիմնականում օգտագործում են սոխ, սխտոր, համեմ, ռեհան, մանանեխ, թարխուն, անանուխ, սեւ, սպիտակ, կարմիր ու բուրավետ պղպեղներ, դափնու տերեւ եւ այլն։ Ըմպելիքների, մուրաբաների, հրուշակեղենի, հացաբուլկեղենի պատրաստման համար օգտագործում են դարչին, մեխակ, կոճապղպեղ` իմբիր, հիլ, անիսոն, վանիլ, մշկընկույզ եւ այլն։

Օգտակար են նաեւ համեմունքներից ստացված յուղերը, օրինակ, մեխակի յուղը կիրառվում է հիշողության անկման, թոքախտի բուժման համար, նաեւ որպես կանխարգելիչ միջոց` ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում, այն ոչնչացնում է աղիների մակաբույծներին։ Կարեւոր է իմանալ նաեւ, որ ներքին օգտագործման դեպքում 1 օրվա չափաբաժինը չպետք է գերազանցի 1 գրամը, քանի որ կառաջացնի թունավորում, իսկ արտաքին օգտագործման դեպքում մեխակի յուղը արդյունավետ միջոց է քոսի, խոցերի, ինֆեկցիոն բնույթի վերքերի դեպքում։ Մեխակի մանրացրած կոկոնը եւ նարնջի կեղեւը վանում են ցեցերին եւ այլ միջատների։

hamemunq8

Մեխակի հետ հաճախ օգտագործվում է նաեւ դարչինը, որը կարող է արյան մեջ նվազեցնել շաքարի եւ խոլեստերինի քանակը։ Հարկավոր է օրական 2 անգամ օգտագործել մեկ քառորդ թեյի գդալ դարչին։ Կարելի է հատապտուղները կամ մանրացրած բանանը խառնել ցածր յուղայնությամբ թթվասերի հետ, ապա` մի քիչ դարչին ու 57 գրամ շագանակագույն շաքար։

Կան որոշ համեմունքներ, ինչպիսիք են՝ եղեսպակը, ուրցը, օշինդրը, խնկունին, բուրավետ սամիթը, չամանը, համեմը, թարխունը եւ անիսոնը, որոնք, ըստ քաղցկեղաբանության ինստիտուտի մասնագետերի հետազոտության, օրգանիզմի վրա կարող են ունենալ հակաքաղցկեղային ազդեցություն։ Դրանցից մի քանիսը` բուրավետ սամիթը եւ չամանը պարունակում են որոշ օգտակար նյութեր, որոնք կանխում են չարորակ ուռուցքների առաջացումը, ինչպես նաեւ իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, իսկ համեմը նպաստում է օնկոգեն նյութերի ոչնչացմանը։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
01.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930